«Տոտենհեմ»-ի առաջատարը կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ»
Լոնդոնի «Տոտենհեմ»-ի առաջատար Քրիստիան Էրիկսենը կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ»:
Այս մասին տեղեկանում ենք անգլիական ու իսպանական մի շարք սպորտային կայքերից: Աղբյուրները նշում են, որ երկու կողմերի միջև կա համաձայնություն և դանիացու տրանսֆերի մասին պաշտոնապես կհայտարարվի Չեմպիոնների լիգայի եզրափակչից հետո, որը կկայանա հունիսի 1-ին:
Ընդգծենք, որ դեռևս հայտնի չէ, թե ինչ գումար կվճարի արքայական ակումբը և ինչ պայմաններով Էրիկսենը կխաղա Մադրիդում: