«Դատավորը ապօրինի ներխուժեց դատարան». Քաղաքացիները հրեցին պատուհանից ներս մտնող դատավորին. նա վայր ընկավ (տեսանյութ)
Առավոտյան ցուցարարները փակել են Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան տանող մուտքը։ Ակցիայի մասնակիցները թույլ չտվեցին մտնել շենք դատավոր Դավիթ Բալայանին: Նա փորձեց պատուհանով ներս մտնել, սակայն խաժամուժը հրեց դատավորին և նա ընկավ:
Ավելի ուշ, լրագրողի հարցին, թե ինչու հրեցին դատավորին, ակցիայի մասնակիցներից մեկը պատասխանեց, թե դատավորը փորձում էր «ապօրինի ներխուժել դատարան, թող դռնով մտներ՝ դուռ կա»,-ասաց քաղաքցին: