Մասիմիլիանո Ալեգրին կարող է գլխավորել իտալական գրանդ ակումբներից մեկը
Թուրինի «Յուվենտուս»-ի մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին, ով հաջորդ շաբաթ կլքի թուրինյան ակումբը, կարող է գլխավորել իտալական «Միլան»-ը կամ «Ռոմա»ն։
Այս մասին տեղեկանում ենք Milanac.ru կայքից։
Կայքը նշում է, որ Ալեգրիի հեռացումը նոր զարգացումներ է բերելու իտալական ֆուտբոլ և ամենայն հավանականությամբ այս երկու թիմերը կպայքարեն Ալեգրիի համար։
Հիշեցնենք, որ երկու թիմերն էլ ամռանը ցանկանում են բարձրակարգ մարզիչ ունենալ։