Մաուրո Իկարդին չի տեղափոխվի «Յուվենտուս»․ այս մասին խոսել է անձամբ ֆուտբոլիստը
Երեկ սպորտային գրեթե բոլոր հեղինակավոր պարբերականները գրեցին, որ իտալական «Ինտեր»-ի արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդին տեղափոխվում է Թուրինի «Յուվենտուս» և արդեն կնքել է 5 տարվա պայմանագիր։
Այս լուրերից հետո անձամբ խոսեց հենց Իկարդին ու նշեց, որ նա ակումբի ղեկավարությանը հայտնել է, որ մնում է միլանյան ակումբում և ժամանակը ցույց կտա, թե ով է իրականում ճիշտ։
Իկարդին քննադատել է նաև կեղծ լուրեր տարածող սպորտային կայքերին։ Հիշեցնենք, որ արդեն մի քանի ամիս է, որ լարված են Իկարդիի ու թիմի հարաբերությունները։ Խոսվում էր նաև այն մասին, որ Իկարդին կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ»։