Դրամն արժևորվում է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 17-ին, կազմել է 479.72 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.42 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք ԿԲ պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 535.56 դրամ (նվազել է 2.72 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 612.17 դրամ (նվազել է 3.85 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.43 դրամ (նվազել է 0.01 դրամով):