Դժվարություններ Զելենսկու համար. նա չի կարող վաղաժամ արձակել խորհրդարանը
Ուկրաինայի Գերագույն ռադայում իշխող կոալիցիան լուծարվել է: Դա նշանակում է, որ նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին չի կարող վաղաժամ արձակել խորհրդարանը: Կոալիցիան լքելու մասին առաջինը հայտնել էր «Ազգային ճակատ» կուսակցության ղեկավար Մաքսիմ Բուրբակը:
«Ազգային ճակատը» մանդատների թվով երկրորդ տեղն է զբաղեցնում ռադայում: 423 պատգամավորներից 81-ն այս կուսակցությունից են:
Առաջին տեղում մանդատների քանակով ռադայում «Պյոտոր Պորոշենկոյի բլոկն» է: Ըստ օրենքի, պատգամավորներին 30 օր ժամանակ է տրվում նոր կոալիցիա կազմելու համար, ինչն էլ իր հերթին թույլ չի տալիս նախագահին վաղաժամ լուծարել ռադան: