Ռուսաստանում ձերբակալվել է տղամարդ, ով միլիոնավոր դոլարներ է փոխանցել ահաբեկիչներին
Ռուսաստանում տղամարդ է ձերբակալվել, ով չորս տարի շարունակ շուրջ 50 միլիոն դոլար է փոխանցել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը:
26-ամյա տղամարդը Հյուսիսային Օսեթիայից է, նա գումարները փոխանցել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման համար կռվող մի քանի գրոհայինների բանկային հաշիվներին:
Բացի այդ, նա խոշոր գումար է փոխանցել ահաբեկչության մեջ մեղադրվող և հետախուզման մեջ գտնվող «Մուխաջիրուն» ֆոնդի հիմնադիր Իսրայիլ Ահմեդնաբիևին:
Փոխանցված գումարները կանխիկացվել և օգտագործվել են ահաբեկչություններ կազմակերպելու համար: