Ես՝ Վարդան Ղուկասյանս, անհավատս, կանգնում եմ Հայ Առաքելական եկեղեցու կողքին
Ստոլտենբերգը զգուշացրել է ԱրևմուտքինՆԱՏՕ-ն օգնություն է խնդրում ԷրդողանիցՊայմանագրային զինծառայողները միացան Կիրանցի պայքարին (տեսանյութ) Շոյգուն խոսել է ռազմական անվտանգության նոր սպառնալիքների մասինԿիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը Սահմանամերձ 20 բժշկական կազմակերպություններ ստացել են համակարգիչներ․ ԱՆ Տավուշում պայքարին են միացել Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Չինաստանը ՆԱՏՕ-ին մեղադրում է Ուկրաինայի պատերազմի մեջԱրարատն ու Վանը չպարզեցին հաղթողին Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվել է «Ժողովու'րդ, լուսաձայնային նռնա՞կ էր նետվածը», «ժողովրդի մատերին ա կպել, վնաս ա տվել». ակցիա (տեսանյութ) Ադրբեջանին է փոխանցվում ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ Գուցե պատճառն այն է, որ լուսաբանե՞լ եմ Ոսկեպարի դեպքերը․ Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը Բրավո քեզ, կիրանցի՛, դու չարին հաղթեցիր, քո հաղթանակների մասին դեռ երկար են խոսելու․ Բագրատ Սրբազան Բերետավորներն անցան հարձակման, Կիրանցում գերլարված իրավիճակ է (տեսանյութ) Ժողովու'րդ, քանի՞ անգամ եք ուզում խաբվել, գործընթացը ապօրինի է, օրենքներին հակառակ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Կիրանցում վիճակը լարված է. բախումներ են քաղաքացիների և ոստիկանների միջև․ այստեղ են բերետավորները ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻ պաշտպանը զսպվածության կոչ է անում Փաշինյանը բռնահանված արցախցիների բնակարանային ապահովման ծրագրերն է քննարկել Ընտիր եմ, չտեսնված, շնորհակալ եմ բոլորիդ․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից (տեսանյութ) Բացի Փաշինյանից և Ալիևից աշխարհում չկա մեկը, ով ասում է՝ Տավուշի տարածքները ՀՀ-ինը չեն․ Թովմասյան (տեսանյութ) Սուրեն Պետրոսյանի նկատմամբ քաղաքական հետապնդում են իրականացնում, հանցակազմ չկա, չեն լռեցնելու (տեսանյութ) Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանը ազատ է արձակվում․ ՈՒՂԻՂԳեղարքունիքում և Կոտայքում հարկադիր քարաթափման աշխատանքներ են կատարել Ամերիկացիները պատրաստում են Ուկրաինային օգնության ամենամեծ փաթեթներից մեկըԿոտայքում՝ հյուրանոցում, հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է Մոմավառություն՝ ի հիշատակ Փաշինյանի շարասյան կողմից վթարի ենթարկված Սոնա Մնացականյանի․ ՈՒՂԻՂԵԱՏՄ-ն ՀՆԱ-ի աճով նկատելիորեն առաջ է Եվրամիությունից․ Միշուստին Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Ոստիկանների բազմություն են հավաքել Սոնայի զոհվելու վայրում Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը (տեսանյութ)
Տավուշում սահմանային 28 սյուն է տեղադրվել, կատարվել է նախատեսված աշխատանքների մոտ 35 %-ը
ԵՄ դեսպանի հետ հանդիպմանը մատնանշեցինք Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների խնդիրը Պետական դավաճանություն կատարելու համար հետախուզվում են Վահան Մարտիրոսյանը և Սյուզան Ջաղինյանը Դատախազության համագործակցությունը ԵՄ-ի և ԵԽ-ի հետ վերջին տարիներին թևակոխել է զարգացման նոր փուլ Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 95 դեպքՍտամբուլում դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել 2022 թվականի նոյեմբերին ահաբեկչություն կատարելու համար մեղադրվող կնոջըՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս ՄարագոսինՀնարավորություն՝ աշխատանք փնտրողների և գործատուների համարԱյս փուլում, երբ համախմբման խնդիրը շատ սուր է, ես դեմ եմ «իսկ ինչ էր անում էնինչը 2018-ին» տիպի «սանրերին». ՎրթանեսյանՎահագն Խաչատուրյանն ընդունել է Սոցապնախարարին Հողի հետ խլում են անմահացած որդիներին․ զոհվածի հայր
«Բռնությունով կեթաս, կիմանաս` ինչ ես արել, ոստիկանության ծառայողին էդքան դուխով տղա ես, որ կարաս բրդե՞ս». միջադեպ` պարեկային ծառայողի և քաղաքացու միջև (տեսանյութ)
Ոստիկանները բիրտ ուժի գործադրմամբ բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին և այլ ցուցարարների (տեսանյութ)
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են ՈՒՂԻՂ. Քաղաքացիները փակել են Երևան-Սևան մայրուղու Հրազդանի հատվածը, լարված իրավիճակ է

Ողջունում եմ ՍԴ դատավորի պաշտոնում Արթուր Վաղարշյանին առաջադրելու ՀՀ նախագահի որոշումը. Վահե Գրիգորյան

ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրված փաստաբան Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում ողջունել է նախագահ Արմեն սարգսյանի որոշումը՝ կապված Արթուր Վաղարշյանի թեկնածության առաջադրման հետ: Գրառման մեջ մասնավորապես ասված է.

«Սիրելի ընկերներ, տեղեկացա, որ Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար Հանրապետության նախագահն առաջադրել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը, իսկ Ազգային ժողովի նախագահի որոշմամբ ՍԴ դատավորի ընտրության հարցը նշանակվել է այս ամսվա 29-ին գումարվող ԱԺ նստաշրջանում։

Նկատած կլինեք, որ նախկինում՝ պայմանավորված նույն գործընթացում հավակնորդ լինելու կարգավիճակովս, ձեռնպահ եմ մնացել այս գործընթացի մասին հրապարակայնորեն արտահայտվելուց, բացառությամբ 2 դեպքի, երբ իմ անվան շուրջ հրահրվող անտեղի աղմուկին արձագանքելու անհրաժեշտություն է եղել։

Ինձ մեկնաբանությունների համար բազմաթիվ լրագրողների դիմումներին ի պատասխան Հանրապետության նախագահի կողմից այսօր կայացված որոշման մեկնաբանության խնդրանքով եւ տրված հարցերի համահավաք պատասխանի տեսքով ցանկանում եմ այս հրապարակմամբ հայտնել իմ դիրքորոշումը, որով, հուսով եմ, սպառիչ պատասխանած կլինեմ։

1․ Ընթացակարգի մասով․

Հանրապետության նախագահի կողմից Ա․ Վաղարշյանի թեկնածության ընտրության ընթացակարգի նկատմամբ ես որեւէ վերապահում չունեմ։ Այն, իրականում, 2018թ․-ին առաջին անգամ Հայաստանում բարձր դատարանի դատավորի թեկնածուի ընտրության նպատակով կիրառված այն ընթացակարգի զարգացրած տարբերակն է, որի կիրառման առաջարկը/խնդրանքը Հանրապետության նախագահին էր ուղղվել իմ 200-ից ավել կոլեգաների կողմից՝ իմ թեկնածության առաջադրման դիմումում։

Այս խորհրդակցական/մրցութային ընթացակարգն ուներ իր թերությունները, որոնք սակայն աննշան էին իր գոյության առավելությունների համեմատ։ Աննշան փոփոխությամբ այս ընթացակարգը կիրառվեց նաեւ այս տարվա սկզբին առաջադրման ընթացքում։

Ներկա առաջադրման համար հիմք ծառայած խորհրդակցական համակարգն ինձ առավել բովանդակային է թվում եւ պակաս ֆորմալիստական, քան անցած նախորդ ընթացակարգերը։ Եւ սա ներառականության սկզբունքով էվոլյուցիայի հետեւանք եմ համարում, ինչի վերջնարդյունքը, իհարկե, նախընտրելի կլիներ երբեւէ ունենալ օրենսդրական ամրագրմամբ։

Ընթացակարգի մասով ես համոզված եմ, որ այն ամբողջովին ինֆորմացված որոշում կայացնելու հնարավորություն է ընձեռել, որից եւ օգտվել է առաջադրող սահմանադրական մարմինը՝ Հանրապետության նախագահը։

2․ Նախագահի որոշման հիմնավորվածության մասով․

Անկախ նրանից, թե ում թեկնածությունն է առաջադրվել, ես ողջունում եմ այդ որոշումը, քանի որ վստահ եմ, որ այն կայացվել է Հանրապետության նախագահի եւ իրեն այս հարցում խորհրդականների կողմից խնդրին առնչվող բոլոր հանգամանքների բազմակողմանի եւ բարեխիղճ քննության արդյունքում։ Վստահ եմ, որ այն կայացվել է Հանրապետության նախագահի կողմից ՍԴ դատավորի թեկնածուի առաջադրման սահմանադրական լիազորության սուվերեն կամքով իրականացման արդյունքում։
Խնդրի լուծումն արդեն փոխանցվել է գործընթացին մասնակից հաջորդ սահմանադրական մարմնի՝ Ազգային ժողովի որոշմանը։

ՀԳ․ Ինքս ծանոթ չեմ թեկնածուին եւ իր աշխատանքներին նույնպես ծանոթանալու առիթ չեմ ունեցել։ Ես հուսով եմ, որ պարոն Վաղարշյանն Ազգային ժողովին է ներկայացնելու Սահմանադրական դատարանի, մասնավորապես, եւ սահմանադրական արդարադատության, առհասարակ, զարգացման իր տեսլականները։ Եւ դրանց իմին համընկնելու դեպքում՝ ես հաջողություն եմ մաղթում նրան ընտրվելու եւ դրանից հետո դատավորի աշխատանքային գործունեության ընթացքում։