Կադրային ջարդ՝ Մադրիդի «Ռեալ»-ում. թիմից կհեռանա 10 ֆուտբոլիստ
Իսպանական «Ռեալ»-ը, որ Զիդանի գլխավորությամբ ամռանը կփորձի նոր թիմ կերտել, ցանկանում է ազատվել թիմի միանգամից 10 ֆուտբոլիստից: Այս մասին տեղեկանում ենք իսպանական AS սպորտային կայքից:
Թիմը ցանկանում է վաճառել մի շարք ֆուտբոլիստների, որոնց թվում են նաև Գարեթ Բեյլը, Կեյլոր Նավասը, Մատեո Կովաչիչն ու անգամ Իսկոն:
Կայքը նշում է, որ այս ֆուտբոլիստների փոխարեն թիմ կհրավիրվեն բարձրակարգ խաղացողներ:
Ընդգծենք, որ մի շարք ֆուտբոլիստների տրանսֆերով զբաղվում է անձամբ Զինեդին Զիդանը: