Սեյրան Օհանյանը կնոջ ու երեխաների հետ լուսանկար է հրապարակել. կինը կրկին համադրել է բլուզն ու ծաղիկները (ֆոտո)
ՀՀ պաշպանության նախկին նախարար, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Սեյրան Օհանյանը Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի և իրենց որդիների հետ:
Լուսանկարին կից Օհանյանը մեջբերել Մուրացանից.
«Ազգերի զորությունը ընտանիքի մեջ է:
Զորավոր է այն ազգը, որ ունի զորավոր ընտանիք` սիրով, միությամբ, առաքինի և հավատարիմ կենակցությամբ ապրող…»,- գրել է Օհանյանը:
Նկատենք, որ տիկին Ռուզաննան տանը ևս համադրել է բլուզի գույնը ծաղիկների՝ սպիտակ կակաչների հետ, իսկ կոշիկների գույնը համադրել է ամուսնու պիջակի և դստեր զգեստի հետ: Ընդհանուր առմամբ, ամեն ինչը համադրած է երեք հիմնական գույն՝ սպիտակը, ալ կարմիրը և մոխրագույնը: