Իհարկե, պատրաստ եմ հանդիպել զոհվածի հոր հետ, բայց եկեք շոու չսարքենք այս ամեն ինչից․ Լևոն Քոչարյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, պատրաստ է հանդիպել «Մարտի 1-ի» զոհերից Գոռ Քլոյանի հոր հետ։ Վերջինս ցանկություն էր հայտնել հանդիպել Լևոն Քոչարյանի հետ։
«Ես, իհարկե, պատրաստ եմ հանդիպել նրան, միանշանակ, բայց եկեք շոու չսարքենք այս ամեն ինչից»,- դատական նիստից առաջ, լրագրողների հետ զրույցում ասաց Լևոն Քոչարյանը։
Նա նշեց, որ առաջին հերթին կցավակցի նրան ու գուցե շատ բաներ կասի։ Լևոն Քոչարյանը նկատում է նաև, որ իրենց՝ Քոչարյանների ընտանիքը ևս տուժել է Մարտի 1-ի դեպքերից, քանի որ իր հորը մեղադրել են մի գործի մեջ, որը նա չի արել։
«Մարդկանց վշտի վրա 10 տարի ինչ-որ մարդիկ կոնկրետ քաղաքական դիվիդենտներ են քաղել և հիմա էլ շարունակում են անել»,- ասաց նա: