Ստոլտենբերգը զգուշացրել է ԱրևմուտքինՆԱՏՕ-ն օգնություն է խնդրում ԷրդողանիցՊայմանագրային զինծառայողները միացան Կիրանցի պայքարին (տեսանյութ) Շոյգուն խոսել է ռազմական անվտանգության նոր սպառնալիքների մասինԿիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը Սահմանամերձ 20 բժշկական կազմակերպություններ ստացել են համակարգիչներ․ ԱՆ Տավուշում պայքարին են միացել Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Չինաստանը ՆԱՏՕ-ին մեղադրում է Ուկրաինայի պատերազմի մեջԱրարատն ու Վանը չպարզեցին հաղթողին Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվել է «Ժողովու'րդ, լուսաձայնային նռնա՞կ էր նետվածը», «ժողովրդի մատերին ա կպել, վնաս ա տվել». ակցիա (տեսանյութ) Ադրբեջանին է փոխանցվում ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ Գուցե պատճառն այն է, որ լուսաբանե՞լ եմ Ոսկեպարի դեպքերը․ Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը Բրավո քեզ, կիրանցի՛, դու չարին հաղթեցիր, քո հաղթանակների մասին դեռ երկար են խոսելու․ Բագրատ Սրբազան Բերետավորներն անցան հարձակման, Կիրանցում գերլարված իրավիճակ է (տեսանյութ) Ժողովու'րդ, քանի՞ անգամ եք ուզում խաբվել, գործընթացը ապօրինի է, օրենքներին հակառակ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Կիրանցում վիճակը լարված է. բախումներ են քաղաքացիների և ոստիկանների միջև․ այստեղ են բերետավորները ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻ պաշտպանը զսպվածության կոչ է անում Փաշինյանը բռնահանված արցախցիների բնակարանային ապահովման ծրագրերն է քննարկել Ընտիր եմ, չտեսնված, շնորհակալ եմ բոլորիդ․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից (տեսանյութ) Բացի Փաշինյանից և Ալիևից աշխարհում չկա մեկը, ով ասում է՝ Տավուշի տարածքները ՀՀ-ինը չեն․ Թովմասյան (տեսանյութ) Սուրեն Պետրոսյանի նկատմամբ քաղաքական հետապնդում են իրականացնում, հանցակազմ չկա, չեն լռեցնելու (տեսանյութ) Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանը ազատ է արձակվում․ ՈՒՂԻՂԳեղարքունիքում և Կոտայքում հարկադիր քարաթափման աշխատանքներ են կատարել Ամերիկացիները պատրաստում են Ուկրաինային օգնության ամենամեծ փաթեթներից մեկըԿոտայքում՝ հյուրանոցում, հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է Մոմավառություն՝ ի հիշատակ Փաշինյանի շարասյան կողմից վթարի ենթարկված Սոնա Մնացականյանի․ ՈՒՂԻՂԵԱՏՄ-ն ՀՆԱ-ի աճով նկատելիորեն առաջ է Եվրամիությունից․ Միշուստին Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Ոստիկանների բազմություն են հավաքել Սոնայի զոհվելու վայրում Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը (տեսանյութ)
Տավուշում սահմանային 28 սյուն է տեղադրվել, կատարվել է նախատեսված աշխատանքների մոտ 35 %-ը
ԵՄ դեսպանի հետ հանդիպմանը մատնանշեցինք Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների խնդիրը Պետական դավաճանություն կատարելու համար հետախուզվում են Վահան Մարտիրոսյանը և Սյուզան Ջաղինյանը Դատախազության համագործակցությունը ԵՄ-ի և ԵԽ-ի հետ վերջին տարիներին թևակոխել է զարգացման նոր փուլ Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 95 դեպքՍտամբուլում դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել 2022 թվականի նոյեմբերին ահաբեկչություն կատարելու համար մեղադրվող կնոջըՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս ՄարագոսինՀնարավորություն՝ աշխատանք փնտրողների և գործատուների համարԱյս փուլում, երբ համախմբման խնդիրը շատ սուր է, ես դեմ եմ «իսկ ինչ էր անում էնինչը 2018-ին» տիպի «սանրերին». ՎրթանեսյանՎահագն Խաչատուրյանն ընդունել է Սոցապնախարարին Հողի հետ խլում են անմահացած որդիներին․ զոհվածի հայր
«Բռնությունով կեթաս, կիմանաս` ինչ ես արել, ոստիկանության ծառայողին էդքան դուխով տղա ես, որ կարաս բրդե՞ս». միջադեպ` պարեկային ծառայողի և քաղաքացու միջև (տեսանյութ)
Ոստիկանները բիրտ ուժի գործադրմամբ բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին և այլ ցուցարարների (տեսանյութ)
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են ՈՒՂԻՂ. Քաղաքացիները փակել են Երևան-Սևան մայրուղու Հրազդանի հատվածը, լարված իրավիճակ է Ապրիլի 26-ից ստացած հայտերը չեն դիտարկվելու. «Հայաստան-Արցախ» համահայկական ֆորումի կազմկոմիտե

Իրանական ճգնաժամը լուրջ մարտահրավեր է Երևանի համար

Իրանա-ամերիկյան առճակատումը սկսել է շատ ու շատ ավելի վտանգավոր երանգներ ստանալ: Հիշեցնենք, որ օրեր առաջ Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել էր, որ Իրանը դադարեցնում է Միջուկային գործարքի համաձայնագրի որոշ դրությունների հանդեպ իր պարտավորությունների կատարումը: Խոսքը, մասնավորապես վերաբերվում էր ուրանի հարստացմանն ու ծանր ջրի արտադրությանը: Ռոհանին եվրոպական երկրներին երկու ամիս ժամանակ էր տվել բանակցելու համար: Մինչ այդ էլ Միացյալ Նահանգները Մերձավոր Արևելք էր ուղարկել ռազմական ավիակիր նավ, որպես ուժի ցուցադրություն, ինչը մեկնաբանել էր բավական պատկերավոր կերպով Ռուսաստանում ամերիկյան դեսպան Ջոն Հանթսմանը, թե ռազմանավի վրա միլիոնավոր տոննաներով դիվանագիտություն կա:

Եվրոպայում դեռևս սպասողական վիճակ է: Հասկանալի է, որ Եվրամիությունը պատրաստվում է ընտրությունների ու հնարավոր է արդեն մայիսի վերջին լրիվ այլ ղեկավար կազմով հանդես գա: Մոսկվան, որպես Միջուկային գործարքի երաշխավոր վեցյակից մեկը, արդեն մտահոգություն հասցրել է հայտնել, կապված իրավիճակի նման զարգացման հետ: Լոնդոնը կողմնակից է համաձայնագրի պահպանմանը, Բեռլինը նախազգուշացրել է, որ նահանջ քայլը կարող է ռազմական ռիսկեր առաջացնել, Փարիզում էլ հայտարարել են, որ համաձայնագրին հավատարիմ կմնան մինչև այն պահը, քանի դեռ Իրանը չի խախտել իր ստանձնած պարտավորությունները:

Ռուսական վերլուծական փորձագիտական շրջանակները միանշանակորեն մեղադրում են Միացյալ Նահանգներին: Հետխորհրդային տարածքի ռուս շատ հեղինակավոր մեկնաբաններ ուղիղ տեքստով հայտարարում են, որ Վենեսուելայում Ջոն Բոլթոնի ու Թրամփի ձախողումը փորձ է արվում փոխհատուցել Իրանով: Ամերիկյան հասարակությունում նույնիսկ մի շարք վերլուծական կենտրոններ բացահայտ են հայտարարում, որ պետք է ժամ առաջ ազատվել Բոլթոնից, եթե ԱՄՆ-ն չի ուզում, որ ամբողջովին փչացվեն միջազգային հարաբերությունները: Այնուհանդերձ, Թրամփի վճռականությունը դեռևս աներեր է:

Հայաստանը, բնականաբար, մեծ քաղաքականության խաղացողներից չէ ու չի էլ կարող լինել: Սակայն Իրանական ճգնաժամը անմիջականորեն վերաբերում է նաև Հայաստանին, քանի որ Իրանը ոչ միայն հարևան ու բարեկամ պետություն է, այլ նաև՝ արտաքին աշխարհի հետ կապող պատուհաններից մեկը: Երևանի համար, հետևաբար, չափազանց կարևոր է այնպիսի կուրսի որդեգրումը, որ մի կողմից ստիպված չլինի գեոքաղաքական ընտրություն կատարել Իրանի հարցում, մյուս կողմից կարողանա բաց պահել պատուհանը, որն իր համար կենսական նշանակություն ունի:

Մինչ այժմ դա հաջողվել է՝ շնորհիվ այն հանգամանքի, որ որպես հակամարտություն ունեցող երկիր, որի երկու հարևանները բլոկադայի են ենթարկել իրեն, Հայաստանը կարողանում էր համոզել ԱՄՆ-ից՝ իրանական պատուհանը բաց պահել: Սակայն կհաջողվի՞ արդյոք ամերիկակենտրոն Թրամփի վարչակազմին համոզել, որ եղած գիծը պահպանվի, թե չէ՝ դժվար է ասել, հատկապես, որ Բոլթոնն արդեն մեկ անգամ բավական խոսուն կերպով ասել է հայ-իրանական սահմանի հետ կապված իր ակնկալիքների մասին:

NEWSPRESS.am