Սրբուկը ժամանում է «Եվրատեսիլ-2019» բացման արարողությանը (տեսանյութ)
Իսրայելի մայրաքաղաք Թել-Ավիվում այս օրերին անցկացվում է «Եվրատեսիլ-2019» երգի միջազգային մրցույթը։
Հայաստանը ներկայացնող Սրբուհի Սարգսյանը՝ Սրբուկը, ելույթ է ունենալու մայիսի 16-ին, երկրորդ կիսաեզրափակչում, հենց առաջին համարի ներքո։
Համացանցի հայկական տիրույթում այժմ քննարկվում է երգչուհու հագուստը՝ խոր լանջաբացվածքով ճերմակ կոստյում՝ մեծ ծաղկի դեկորով և նույն գույնի տաբատ և կոշիկներ։
Ներկայացնում ենք Սրբուկի՝ նարնջագույն գորգի վրայով անցնելու հատվածը։