Արտակարգ դեպք Վենեսուելայում․ Սահմանին է մոտեցել ամերիկյան ռազմանավ
Ամերիկյան ռազմանավը մոտեցել է Վենեսուելայի ջրային սահմաններին և բանակցություններից հետո արագ փոխել է ուղղությունը։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Խոսքը գնում է ամերիկյան USCG James ռազմանավի մասին, որը չորեքշաբթի մոտեցել է Վենեսուելայի սահմանին, իսկ արդեն հաջորդ օրը փոխել է ուղղությունը և մոտեցել Վենեսուելայի Վարգաս նահանգի ջրային տարածքին։
Վենեսուելայի ռազմածովային նավատորմը դուրս է եկել նրան ընդառաջ և ստիպել, որ ամերիկյան նավը փոխի ուղղությունը։
Հավելենք, որ այս ամենը հաջորդեցին նոր պատժամիջոցներին, որ ԱՄՆ-ն կիրառեց Վենեսուելայի դեմ։