Ժողովրդի բարեկեցության փոփոխության աճ չեմ տեսնում. Զոհրաբյանը՝ Փաշինյանի փաստերի մասին (տեսանյութ)
Արդյոք մենք մեր պարտքն ամբողջապես տվե՞լ ենք թե՛ Հայրենական պատերազմի հերոսներին, թե՛ Արցախյան պատերազմի հերոսներին, թե՛ Արպրիլյան պատերազմի հերոսներին: Ոչ: Իհարկե, ոչ: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Մենք պիտի կարողանանք անել առավելագույնը իրենց համար, որովհետև իրենք զոհվեցին, որպեսզի մեր և ձեր երեխաները ապրեն»,- նշել է պատգամավորը:
Հարցին, թե նախորդ տարի իրականացված հեղափոխությունը համարո՞ւմ է հաղթանակ, Զոհրաբյանը պատասխանել է. «Ես «Թավշյա հեղափոխությունը», իհարկե, համարում եմ հաղթանակ կոռուպցիայի, ամենաթողության, անհանդուրժողականության բդեմ, բայց ես չեմ կարծում, որ անկախությունը պետք հաղթանակների հետ: Դրանք ինձ համար շատ կարոևր, բայց տարբեր արժեքներ են:»
Զոհրաբյանը չմեկնաբանեց Արցախի ներկա ու նախկին նախագահների նամակը Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ Արցախի և Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու խնդրանքով:
«Ես այստեղ որևէ կարծիք հայտնել չեմ կարող, որովհետև ես իրավաբան չեմ: Դատախազը պատասխանել է այդ հարցին, ես իրավասու չեմ իրավական հարթությունում գտնվող հարցի վերաբերյալ և, անկեղծ ասած, ցանկություն էլ չունեմ մտնելու այդ տիրույթ: Կատեգորիկ»:
Զոհրաբյանը խոսել է նաև վարչապետի՝ երեկվա ասուլիսում հնչեցրած 100 փաստի մասին՝ նշելով, որ չի լսել այդ 100 փաստը:
Պատգամավորը խորհուրդ է տվել հարց ուղղել ժողովրդին, թե արդյոք իր կյանքոմ տեսնո՞ւմ է փոփոխություն, եթե տեսնում է՝ ինքը կողջունի: Նա նկատել է, որ ինքն անձամբ ժողովրդի բարեկեցության մեջ աճ չի տեսնում: