Դուք սխալ եք հասկանում վարչապետի ասածը. Արտաքին գործերի նախարար
«Եթե վարչապետն ասել է, որ ժողովուրդը պետք է մասնակցի Լեռնային Ղարաբաղի բանակցության գործընթացին, դուք պատկերացնում եք, որ ժողովուրդը պետք է գնա, բանակցություններին մասնակցի՞»։ Այսօր, «Հաղթանակի զբոսայգում» կազմակերպված միջոցառման ժամանակ լրագրողների հետ զրույցում իր հարցադրմամաբ դիմեց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման հարցում ժողովրդի տեսակետը նույնպես պետք է հաշվի առնել։
«Դուք սխալ եք հասկանում վարչապետի ասածը, պետք է մի փոքր ավելի ուշադրություն դարձնել` ինչպես է աշխատում համակարգը։ Կա կառավարություն, որն ունի ժողովրդից ստացած իր մանդատը։ Կառավարությունն իր վրա պատասխանատվություն է վերցրել և իր գործը պետք է մինչև վերջ անի։ Վարչապետը խոսում էր սկզբունքի մասին, քանի որ ենթադրում է, որ գործընթաց էր գնում, որը կարող է ժողովրդից կտրված լինել»,–ասաց նախարարը։
Հարցին, թե ըստ նրա որոնք են ժողովրդի կարծիքն իմանալու տարբերակները՝ Մնացականյանը նկատեի կան տարբեր ձևոր, բայց չմանրամասնեց, թե կոնկրետ ինչ տարբերակներ կան:
Հիշեցնենք, որ ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ փաշինյանը հայտարարել էր.
«Ղարաբաղի հարցի թաքուն լուծում, թաքուն տարբերակ, որ մեկ էլ մի օր արթնանանք ու տեսնենք Ղարաբաղի հարցը լուծվել է, ուղղակի չի կարող լինել: Եթե կարգավորման ընթացքում կձևավորվի մի այնպիսի տարբերակ, որը ես ինքս կհամարեմ, որ դա մի տարբերակ է, որն արժե ներկայացնել ժողովրդի քննարկմանն ու ժողովրդի կարծիքը հարցնել դրա մասին, դա կլինի մի տարբերակը»: