Ստացվում է՝ ԱԺ-ն ավելի սուրբ տեղ է քան եկեղեցի՞ն․ սեռական ոչ ավանդական կողմնորոշում ունեցող մարդը կարող է մտնել եկեղեցի (տեսանյութ)
«Հայտնի իրադարձություններից հետո, երբ ասում էին, որ ԱԺ-ն պետք է խնկարկել, ես բարձրաստիճան հոգևորականների հետ ունեցա հետևյալ զրույցը»: Ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող անձանց վերաբերյալ հարցին այսպես արձագանքեց վարչապետը Նիկոլ Փաշինյանը այսօր հրավիրված ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ։
Նա նկատեց, որ հոգևորականներն իրենց տեղեկացրել են, որ սեռական ոչ ավանդական կողմնորոշում ունեցող մարդը իրավունք ունի մտնել եկեղեցի և աղոթել։
«Ստացվուն է, որ նրանք կարող են մտնել եկեղեցի, իսկ Ազագյին ժողով՝ ո՞չ։ Ստացվում է, որ ԱԺ-ն ավելի սուրբ տեղ է, քան եկեղեցին, հա՞: Այդ մարդը գնալ եկեղեցի, նստել, հաղորդակցվել Աստծո հետ, բայց որ ԱԺ-ից ելույթ է ունեցել պետք է խնկարկե՞լ, սատանայազերծե՞լ: Բա եկեղեցի ինչո՞ւ եք թողնում մտնի, ուրեմն եկեղեցին սկզբից պետք է խնկարկել, հետո մտածել դրա մասին,- մանրամասնեց Նիկոլ Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում