Էմերին վաճառքի կհանի Հենրիխ Մխիթարյանին ու Մեզութ Օզիլին
Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Ունաի Էմերիի ապագա պլանների մեջ չեն մտնում Հենրիխ Մխիթարյանն ու Մեզութ Օզիլը, և մասնագետը ցանկանում է նրանց ամռանը հանել վաճառքի: Այս մասին տեղեկանում ենք The Sun սպորտային պարբերականից:
Պարբերականը նշում է, որ նրանց վաճառքի հիմնական պատճառներն են ցուցադրած անկայուն խաղն ու բարձր աշխատավարձը:
Դեռևս չեն նշվում անուններ, թե ովքեր կփոխարինեն նրանց, սակայն հստակ է, որ լոնդոնյան ակումբն ամռանը տրանսֆերների վրա մեծ գումար չի ծախսի
Ընդգծենք, որ Մխիթարյանով ժամանակին հետաքրքրվում էր իտալական «Միլան»-ը: