Բակայոկոն հայհոյել է Ջենարո Գատուզոյին. Gazzeta Dello sport
Երեկվանից կրքերը չեն հանգստանում Բակայոկո VS Գատուզո բախումից: Իտալական սպորտային կայքերը մեկը մյուսի հետևից տեղեկություններ են տրամադրում, թե իրականում ինչ է տեղի ունեցել և ինչ են զրուցել իրար հետ ֆրանսիացի կիսապաշտպանն ու իտալացի մասնագետը:
Gazzeta Dello sport պարբերականի փոխանցմամբ՝ Բակայոկոն երեկ հայհոյել է Գատուզոյին: Դրա հավաստիությունը փաստում է նաև Գատուզոյի խոսքերը, ով այսօր արդեն նշեց, որ խաղադաշտում, տեսախցիկների առաջ իրեն կարող են ասել ամեն ինչ, սակայն դեմ դիմաց զրույցի ժամանակ նա կխոսի իր ձևերով:
Բակայոկոն նույնպես խոսել է և նշել, որ նա չի հրաժարվել խաղադաշտ դուրս գալուց:
Ընդգծենք, որ միլանյան ակումբի ղեկավարներն այս ամենի շուրջ դեռ ոչինչ չեն հայտարարել: