ԿԳ նախարարը նոր մամուլի խոսնակ ունի
Կրթության և գիտության նախարարը ֆեյսբուքյան իր էջում համատեղ լուսանկար է հրապարակել մամուլի իր նոր խոսնակի հետ:
«Սիրելի լրագրողներ, լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, այսօր իմ մամուլի խոսնակ է նշանակվել Անժելա Կժդրյանը:
Վստահ եմ, որ լրատվամիջոցների հետ Անժելան կունենա արդյունավետ համագործակցություն»,- հրապարակած լուսանկարին կից գրել է Հարությունյանը: