Դատախազության համագործակցությունը ԵՄ-ի և ԵԽ-ի հետ վերջին տարիներին թևակոխել է զարգացման նոր փուլ Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 95 դեպքՍտամբուլում դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել 2022 թվականի նոյեմբերին ահաբեկչություն կատարելու համար մեղադրվող կնոջըՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս ՄարագոսինՀնարավորություն՝ աշխատանք փնտրողների և գործատուների համարԱյս փուլում, երբ համախմբման խնդիրը շատ սուր է, ես դեմ եմ «իսկ ինչ էր անում էնինչը 2018-ին» տիպի «սանրերին». ՎրթանեսյանՎահագն Խաչատուրյանն ընդունել է Սոցապնախարարին Հողի հետ խլում են անմահացած որդիներին․ զոհվածի հայր
«Բռնությունով կեթաս, կիմանաս` ինչ ես արել, ոստիկանության ծառայողին էդքան դուխով տղա ես, որ կարաս բրդե՞ս». միջադեպ` պարեկային ծառայողի և քաղաքացու միջև (տեսանյութ)
Ոստիկանները բիրտ ուժի գործադրմամբ բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին և այլ ցուցարարների (տեսանյութ)
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են ՈՒՂԻՂ. Քաղաքացիները փակել են Երևան-Սևան մայրուղու Հրազդանի հատվածը, լարված իրավիճակ է Ապրիլի 26-ից ստացած հայտերը չեն դիտարկվելու. «Հայաստան-Արցախ» համահայկական ֆորումի կազմկոմիտե Դադարեցնել թշնամու հետ բանակցությունները, դուրս գալ փողոց, կազմակերպել գործադուլներ․ «Կամք»Նիկո՛լ, դու ճիշտ չես, դու սխալ ես. ակցիա կառավարության դիմաց (տեսանյութ)ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնիցԱդրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբեք ավելի մեծ չեն եղել․ Օլաֆ ՇոլցԴու վաստակել ես այս հաջողությունը, վայելի՛ր պահը. Յուրա Մովսիսյանը շնորհավորել է Հենրիխ ՄխիթարյանինՏարածաշրջանում թիվ 1 խաղաղություն հաստատողը Ռուսաստանի Դաշնությունն է. ԱԺ–ի դիմաց բողոքի ակցիա է (տեսանյութ)Բրիտանացիները պատրաստվում են թագավորի մահվանը
Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ պատգամավոր
ՄԻՊ-ի ներկայացուցիչներն այց են իրականացրել Սևանի հոգեկան առողջության կենտրոնԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցՄենք այսօր Հայաստանի լինելիության հարցն ենք լուծում և լուծելու՛ ենք. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկարով տարածվող հայտարարությունը կեղծ է (լուսանկար)
Երեկոյան հայտարարություն է հնչելու, անակնկալներ են լինելու դրա մեջ. Աբրահամ Գասպարյանը` Տավուշից (տեսանյութ)
Պետությանը պատճառված 12 մլրդ 155 մլն դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում ՔԿ-ում քննվող քրեական վարույթներով Անցումային փուլի երաշխավորը պետք է լինի շարժման առաջնորդը, իսկ ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին․ քաղաքագետԻսպանիան Ուկրաինային կտրամադրի Patriot հրթիռներՀայաստանի համար ընդհանրապես տարբերություն չկա, թե որտեղից կգնի․ ՔՊ-ական պատգամավոր Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասինՄահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը«Ինչպե՞ս կարող եք պահանջել ՀԱՊԿ-ից գործողություն այն դեպքերում, երբ Հայաստանի ղեկավարությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր Ադրբեջանին հանձնելու որոշում կայացրել»․ Մարիա Զախարովա
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը (տեսանյութ)
Օկուպացված Ակնայում փակվում է ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգի կենտրոնըԱպրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկանՆիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը. ովքեր են 3 թեկնածուներըԱրայիկ Հարությունյանի ցուցմունքների ֆիլմի անոնսի մասին Ադրբեջանի հայտարարությունը հենց այնպես չի արվել, դա զգուշացում էր․․․ Ստեփան ԴանիելյանԱրևմտյան շահախմբերը պատասխանատու են դառնալու, որ շուտով Հայաստանում վարկաբեկվելու են արևմտյան արժեքները, դա է լինելու Փաշինյանի հետ նրանց «համերաշխության» գինը». քաղաքագետ Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթեցման աշխատանքներԿիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից, և գյուղի համար առաջարկվող այլընտրանքային ճանապարհը լինելու է ադրբեջանական զինված դիտարկման ներքո. Թաթոյան (տեսանյութ)2020-ին Երևանում զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի մասով քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ«Հողատո՛ւ», «Նզովյա՛լ», «Դավաճա՛ն». երևանիցներն այս գրություններով պաստառներ են փակցրել Երևանի վարչական շրջաններում (լուսանկարներ)Ադրբեջանը կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի. Աբրահամյան
Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի ռեժիմի նախագիծն է. Անն Լոուրենս Պետել
«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Վահե Հովհաննիսյան
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է
Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10,500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)Բունդեսթագում «ԼՂ հայերի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով է հանդես եկել Լուիս Մորենո ՕկամպոնՀութիները հայտնել են, որ հարձակվել են իսրայելական նավի վրաՂազախական կողմի առաջարկով ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք. ԱԳՆ խոսնակ
Մամուլ

«Ժամանակ». Ծառուկյանը կանգնած է պատմական ճամփաբաժանի և ընտրության առաջ

«Ժամանակ» թերթը գրում է.

«Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը գրություն է հղել ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, որն այլ կերպ, քան խոշոր սեփականատեր պատգամավորին ուղղված դեղին քարտ գնահատելը բավական դժվար է: ԱԺ նախագահի գրության առիթը վերջին օրերին ծավալված քննարկումներն են Գագիկ Ծառուկյանի ձեռնարկատիրական գործունեության եւ պատգամավորության հակասահմանադրական համատեղման խնդրի շուրջ:

Քննարկումները սկսեցին ցեմենտի շուրջ հայտնի օրինագծի քննարկումից, որի արդյունքում էլ Գագիկ Ծառուկյանի եւ նրա կուսակիցների արած մի շարք հայտարարություններ ՔՈ կուսակցությանը հիմք էին տվել դիմել ԱԺ նախագահին Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու գործընթաց սկսելու համար: Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը երեկ հայտարարել է, որ հարցն ուղղարկվել է ՀՔԾ, քանի որ կա քրեական հանցակազմի տարր: Դրան էլ, փաստորեն, ավելի ուշ հաջորդում է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գրությունը ԲՀԿ նախագահին:

Այդպիսով ակնառու է, որ կառավարող ուժը ԲՀԿ նախագահի առաջ հարցը դնում է զգալիորեն ուղիղ՝ առայժմ, իհարկե, հորդորով, որ նա հանրությանը ներկայացնի ձեռարկատիրությամբ զբաղվելու հիմնավոր կասկածները հիմնավորապես հերքող փաստարկներ եւ տեղեկություններ: Միեւնույն ժամանակ, հանգամանքը, որ գործը նաեւ ՀՔԾ-ում է, վկայում է, որ Գագիկ Ծառուկյանին հուշում են, որ տեղի ունեցողն ամենեւին կատակ չէ:

Ի դեպ, այս դեղին քարտը կամ խնդրի գործնականում գերհասունացումը հատկապես հետաքրքիր է «կատակասեր» Մեդվեդեւի այցին նախորդելու հանգամանքով, եթե նկատի ունենանք այն, որ Գագիկ Ծառուկյանը Հայաստանի քաղաքական դաշտում դիրքավորման, տեղի եւ դերի հարցում փաստացի անթաքույց է հայցել ու հայցում եվրասիական աջակցություն՝ ներկայանալով որպես Հայաստանում եվրասիականության հուսալի հենարան: Ահա այս համատեքստում, նրան ցույց տրված դեղին քարտը խորհրդանշականորեն հաջորդում է ԵՏՄ նիստին ու Մեվեդեւի այցին, որն ավարտվեց անսպասելի կատակային աղմուկով:

Մինչ այդ, Գագիկ Ծառուկյանը երեկ հայտարարել էր, որ իր մանդատի սահմանադրականության առնչությամբ հարցադրումների «տակը բան չկա», այսինքն՝ մեղադրանքները կամ կասկածներն անհիմն են: Սակայն իշխանության արձագանքի շարունակությունը վկայում է, որ կառավարող ուժը այդ հարցում տրամադրված է բավականին լուրջ:

Իսկ հաշվի առնելով այն իրողությունները, որոնք ոչ միայն երեկ եւ այսօր, այլ ըստ էության տարիներ շարունակ՝ առնվազն ԲՀԿ գործունեության տասնամյակում են դրսեւորվել հանրության առաջ, Գագիկ Ծառուկյանի ապացուցելու հավանականությունը թերեւս մոտ է զրոյին, իսկ հակառակ դեպքում նոր իշխանությունը կունենա հանրությանն ապացուցելու բաներ՝ այդ հարցում նախորդ իշխանությունից տարբերվելու առումով:

Ի վերջո, բիզնեսի եւ քաղաքականության տարանջատումը նոր Հայաստանի կերտման համար ֆունդամենտալ խնդիր է, եւ դա ամենեւին Գագիկ Ծառուկյանի հարցը չէ, սակայն միեւնույն ժամանակ, ԲՀԿ նախագահի առաջ էլ խնդիրն այն է, որ հարցը չդառնա հենց ինքը: Այդ իմաստով, Ծառուկյանը կանգնած է պատմական ճամփաբաժանի եւ ընտրության առաջ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում