Արծրուն Հովհաննիսյանը տեղեկություն է հայտնել վիրավոր զինծառայողի առողջական վիճակի մասին
Պայմանագրային զինծառայող Արգիշտի Սամվելի Սեփխանյանի վիրահատությունն անցել է բարեհաջող։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Նա տեղեկացրել է նոև, որ զինծառայողի վիճակը կայուն է, դրական դինամիկայով։
Հիշեցնենք, որ Արգիշտի Սամվելի Սեփխանյանը հրազենային վիրավորումը ստացել է երեկ Տավուշում՝ հակառակորդի կրակոցից: Նրան տեղափոխել են Երևան: