«Խենթ Երիտասարդ» ՀԿ-ն այսօր՝ ժամը 13։30֊ին, Մատենադարանի տարածքից երթով կմիանա Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանը
«Խենթ Երիտասարդ» հասարակական կազմակերպությունը տեղեկացնում է, որ մայիսի 8֊ին, ժամը 13։30֊ին, Մատենադարանի տարածքից (Երևան, 53 Մ. Մաշտոց պողոտա) երթով կմիանա Բագրատ սրբազանի առաջնորդած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը՝ Աբովյան քաղաքում։
Կազմակերպությունը հրավիրում է բոլոր ուսանողներին, երիտասարդներին մասը կազմելու հանուն ճշմարտության ու ինքնության մղվող այս պայքարին։ Գիտակցենք, որ մենք ենք ուժը։
Ստանձնի՛ր քո դերը, այն է` եղի՛ր երկրիդ շարժիչ ուժը։