«Դե, մեկը պետք է խաղար էլի այդ կերպարը»․ Լևս Դավթյանը վստահ է՝ սրանից ավելի մաքուր նախաձեռնություն չի լինելու (տեսանյութ)
Դերասան Լևս Դավթյանի գնահատմամբ՝ Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ սկսված շարժումից ավելի մաքուր և ճիշտ նախաձեռնություն չի լինելու։
Դերասանը, ով «Իշխանություն» և «Իշխանություն-2» ֆիլմերում մարմնավորել է Նիկոլ Փաշինյանին, իր խաղակիցների հետ միացել է երթին։
«Վերջնանպատակն այս չարիքներից ազատվելն է, ուրիշ վերջնանպատակ չկա»,- ասավ նա լրագրողների հետ զրույցում։
Անդրադառնալով իր կերտած կերպարին՝ Լևս Դավթյանը նշեց, որ իր վերաբերմունքը երկակի էր այդ կերպարին, բայց ստացվեց այնպես, որ ինքը խաղաց այդ դերը։
«Դե, մեկը պետք է խաղար էլի այդ կերպարը»,- ասաց նա: