Հայտնի է հակառակորդի կրակոցից վիրավորված զինծառայողի անունը. նա Ախթալայից է
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումից տեղեկանում ենք, որ Տավուշի մարզում վիրավորում ստացած պայմանագրային զինծառայողը Արգիշտի Սամվելի Սեփխանյանն է՝ ծնված 1987թ:
Հովհաննիսյանը տեղեկացրել է Սամվելի Սեփխանյանի կյանքին վտանգ չի սպառնում։
Ավելի վաղ նա տեղեկացրել էր, որ զինծառայողի վիճակը ծանր կայուն է, վիրավորում է ստացել գլխի շրջանում:
NEWSPRESS.am-ի տեղեկություններով՝ վիրավորված զինծառայողը Լոռու մարզի Ախթալա համայնքից է: