Ռուս երգչուհի Մաքսիմին կտեղափոխեն մասնավոր հիվանդանոց
Ռուս երգչուհի Մաքսիմը, ով օրերս ավտովթարի էր ենթարկվել, իրեն լավ է զգում: Արդեն այս շաբաթ նրան կտեղափոխեն Մոսկվայի մասնավոր հիվանդանոցներից մեկը:
Այս մասին հայտնել է երգչուհու պրոդյուսեր Մարգարիտա Սոկոլովան: Երգչուհին վթարի էր ենթարկվել արտերկրում՝ օդանավակայանի ճանապարհին:
Հիվանդանոց տեղափոխելուց հետո նրա մոտ ախտորոշվել էր գլխուղեղի ցնցում, նաև մարմնական այլ վնասվածքներ: Երգչուհու պրոդյուսերի փոխանցմամբ, լրիվ ապաքինման համար Մաքսիմից շուրջ մեկ ամիս կպահանջվի: