Ուգանդացի Մարիամը 39 տարեկան է և ունի 38 երեխա (տեսանյութ)
Մարիամ Նաբատանզին դարձել է աշխարհի ամենաշատ երեխաներ ունեցած մայրը։ Նա 39 տարեկան է և ունեցել է 38 երեխա։ Այս մասին տեղեկանում ենք Cosmo.ru կայքից։
Մարիամն ապրում է Ուգանդայի Կասավո գյուղում։ Նա առաջին անգամ մայրացել է 13 տարեկանում և ունեցել է զույգ երեխաներ։
Բժիշկները նշել են, որ նա ունի բացառիկ օրգանիզմ, քանի որ նա 5 անգամ ունեցել է զույգ երեխաներ, 4 անգամ՝ եռյակ, 5 անգամ՝ քառյակ, իսկ մնացած անգամներն ունեցել է 1-ական երեխա։
Հատկանշական է, որ աշխարհի ամենաբազմազավակ մայրը հիմա երեխաներին մեծացնում է միայնակ, քանի որ 3 տարի առաջ ընտանիքից հեռացել է երեխաների հայրը։