Գարիկ Մարտիրոսյանի կնոջ գրառումն ու ասմունքը՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության (տեսանյութ)
Հումորիստ, դերասան Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լևինինան, ինստագրամյան իր էջում տեսանյութ է տեղադրել, որում Հովհաննես Շիրազ է կարդում՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության օրվա: Տեսանյութին կից՝ Լևինան նաև գրել է.
«Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին նշվում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը՝ ի հիշատակ 20-րդ դարում առաջին անգամ մարդանց ազգային պատկանելիության պատճառով ոչնչացնելու, որն իրականացվել է Օսմանյան կայսրությունում:
Հայոց ցեղասպանության զոհերի ընդհանուր թիվը մինչ օրս հստակեցված չէ: Առավել հաճախ հնչում են տվյալներ այն մասին, որ 1915-1918 թթ. ընթացքում Օսմանյան կայսրությունում ոչնչացվել է 1-1.5 միլիոն հայ:
Իմ ազգը նույնպես ցեղասպանություն է վերապրել, և ամբողջ աշխարհը գիտի և ընդունում է այդ հրեշավոր փաստը: Ես ուզում եմ, որ Հայոց ցեղասպանության մասին նույնպես իմանան որքան հնարավոր է շատ մարդիկ, որպեսզի համաշխարհային հանրությունն աչք չփակի դրա վրա: Անցյալի համար պետք է կարողանալ պատասխան տալ, անցյալը պետք է կարողանալ ընդունել:
Առանց անցյալի սխալները գիտակցելու, երբեք չի լինի հանգիստ և լուսավոր ապագա»,- գրել է Լևինան և օգտագործել «Հայոց ցեղասպանություն», «Հայաստան», «Թուրքիա», «Աջակցություն», «համախմբվածություն», «հիշողություն», «սեր», «հավատ», «հույս» հեշթեգերը: