Միջոցներ են ձեռնարկվում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ․ ՊՆ-ն՝ Տավուշում բողոքի ակցիային միացած զինվորականների մասին
Ես՝ Վարդան Ղուկասյանս, անհավատս, կանգնում եմ Հայ Առաքելական եկեղեցու կողքին
Ստոլտենբերգը զգուշացրել է ԱրևմուտքինՆԱՏՕ-ն օգնություն է խնդրում ԷրդողանիցՊայմանագրային զինծառայողները միացան Կիրանցի պայքարին (տեսանյութ) Շոյգուն խոսել է ռազմական անվտանգության նոր սպառնալիքների մասինԿիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը Սահմանամերձ 20 բժշկական կազմակերպություններ ստացել են համակարգիչներ․ ԱՆ Տավուշում պայքարին են միացել Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Չինաստանը ՆԱՏՕ-ին մեղադրում է Ուկրաինայի պատերազմի մեջԱրարատն ու Վանը չպարզեցին հաղթողին Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվել է «Ժողովու'րդ, լուսաձայնային նռնա՞կ էր նետվածը», «ժողովրդի մատերին ա կպել, վնաս ա տվել». ակցիա (տեսանյութ) Ադրբեջանին է փոխանցվում ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ Գուցե պատճառն այն է, որ լուսաբանե՞լ եմ Ոսկեպարի դեպքերը․ Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը Բրավո քեզ, կիրանցի՛, դու չարին հաղթեցիր, քո հաղթանակների մասին դեռ երկար են խոսելու․ Բագրատ Սրբազան Բերետավորներն անցան հարձակման, Կիրանցում գերլարված իրավիճակ է (տեսանյութ) Ժողովու'րդ, քանի՞ անգամ եք ուզում խաբվել, գործընթացը ապօրինի է, օրենքներին հակառակ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Կիրանցում վիճակը լարված է. բախումներ են քաղաքացիների և ոստիկանների միջև․ այստեղ են բերետավորները ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻ պաշտպանը զսպվածության կոչ է անում Փաշինյանը բռնահանված արցախցիների բնակարանային ապահովման ծրագրերն է քննարկել Ընտիր եմ, չտեսնված, շնորհակալ եմ բոլորիդ․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից (տեսանյութ) Բացի Փաշինյանից և Ալիևից աշխարհում չկա մեկը, ով ասում է՝ Տավուշի տարածքները ՀՀ-ինը չեն․ Թովմասյան (տեսանյութ) Սուրեն Պետրոսյանի նկատմամբ քաղաքական հետապնդում են իրականացնում, հանցակազմ չկա, չեն լռեցնելու (տեսանյութ) Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանը ազատ է արձակվում․ ՈՒՂԻՂԳեղարքունիքում և Կոտայքում հարկադիր քարաթափման աշխատանքներ են կատարել Ամերիկացիները պատրաստում են Ուկրաինային օգնության ամենամեծ փաթեթներից մեկըԿոտայքում՝ հյուրանոցում, հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է Մոմավառություն՝ ի հիշատակ Փաշինյանի շարասյան կողմից վթարի ենթարկված Սոնա Մնացականյանի․ ՈՒՂԻՂԵԱՏՄ-ն ՀՆԱ-ի աճով նկատելիորեն առաջ է Եվրամիությունից․ Միշուստին Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Ոստիկանների բազմություն են հավաքել Սոնայի զոհվելու վայրում Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը (տեսանյութ)
Տավուշում սահմանային 28 սյուն է տեղադրվել, կատարվել է նախատեսված աշխատանքների մոտ 35 %-ը
ԵՄ դեսպանի հետ հանդիպմանը մատնանշեցինք Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների խնդիրը Պետական դավաճանություն կատարելու համար հետախուզվում են Վահան Մարտիրոսյանը և Սյուզան Ջաղինյանը Դատախազության համագործակցությունը ԵՄ-ի և ԵԽ-ի հետ վերջին տարիներին թևակոխել է զարգացման նոր փուլ Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 95 դեպքՍտամբուլում դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել 2022 թվականի նոյեմբերին ահաբեկչություն կատարելու համար մեղադրվող կնոջըՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս ՄարագոսինՀնարավորություն՝ աշխատանք փնտրողների և գործատուների համարԱյս փուլում, երբ համախմբման խնդիրը շատ սուր է, ես դեմ եմ «իսկ ինչ էր անում էնինչը 2018-ին» տիպի «սանրերին». ՎրթանեսյանՎահագն Խաչատուրյանն ընդունել է Սոցապնախարարին Հողի հետ խլում են անմահացած որդիներին․ զոհվածի հայր
«Բռնությունով կեթաս, կիմանաս` ինչ ես արել, ոստիկանության ծառայողին էդքան դուխով տղա ես, որ կարաս բրդե՞ս». միջադեպ` պարեկային ծառայողի և քաղաքացու միջև (տեսանյութ)
Ոստիկանները բիրտ ուժի գործադրմամբ բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին և այլ ցուցարարների (տեսանյութ)
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
Վազող տողեր

Մի քանի ուշագրավ ինքնախոստովանություն՝ Սասուն Միքայելյանից

ԵԿՄ նախագահ, «Իմ քայլը» խմբացության պատգամավոր Սասուն Միքայելյանն այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում մի քանի ուշագրավ ինքնախոստովանություն արեց: 

Նա նախ նշեց, որ «կուրսի մեջ չէ», թե «Քաղաքացու օրվա» համար հատկացված 124 միլիոնն ինչպես է ծախսվելու և արդյոք նորմա՞լ է պետության կողմից այդքան գումարի տրամադրումը: Ինքը՝ պատգամավորը, այդ օրը պատրաստվում է Հրազդանում խորոված կամ կարտոֆիլ ուտել: Լրագրողներն արդարացիորեն հետաքրքրվում են՝ խորովածի համար մոտ 250-260 հազար դոլարը շատ չէ՞: Ինչ-որ լղոզված պատասխաններ է տալիս Միքայելյանը ու կրկին, դասական դարձած արտահայտությունն անում՝ էն ժամանակ բա ինչքա՜ն էր մսխվում... 

Իհարկե, հասկանալի է, որ նեոիշխանականները, որոնք մաս կազմելով իշխանությանը,  տեղյակ չեն, թե ինչու են իրենց վերադասները որոշել ահռելի գումար հատկացրել  մի բանի համար, որից իրենք էլ «թամամ» տեղյակ չեն, պետք է հղում անեն նախորդների թալանին, մի տեսակ վախեցնելով ժողովրդին, թե հիշեք՝ նրանք ավելի վատն էին:

Սասուն Միքայելյանը, փաստորեն, խոստովանում է, որ ժողովուրդն ընտրություն է արել ոչ թե լավի ու վատի, այլ վատի ու վատագույնի միջև: 

Լրագրողները հարցնում են՝ արդյոք առնետների հետ ու ամեն վայրկյան քանդվելու վտանգը գլխներին կախված քաղաքացինե՞րն էլ պետք է դուրս գան փողոց՝ Քաղաքացու օրը նշելու, Միքայելյանը հաստատական դրական պատասխան է տալիս ու հավելում, որ  այս իշխանափոխությունը հենց նրանք են արել: 

Թռուցիկ անդրադառնանք Միքայելյանի ընտրած բառին՝ իշխանափոխություն: Միքայելյանը մի բառով, որը, բնավորության համաձայն, արտաբերում է առանց երկար-բարակ մտածելու (նա քանիցս արժանացել է քննադատությունների իր՝ առաջ ընկած լեզվի պատճառով. ընտրությունների հաղթանակն արցախյան պատերազմի հաղթանակից վեր դասելու դեպքը, առաջնագծում զինվորների ոչ բավարար լինելու մասին հայտարարությունը ևն), փաստորեն, ընդգծում է մարդկանց համոզմունքը, որ տեղի ունեցածը լոկ իշխանափոխություն էր՝ անձերի, մարդկանց փոփոխություն:

Հեղափոխություն ապրած երկրում, քաղաքացին դեռ ոչ մի շոշափելի դրական փոփոխություն չտեսած, իր գրպանի վրա ու առօրյա կյանքում փոփոխություն չզգացած, չպետք է տեսներ կաշառքի վրա բռնվող փոխնախարար, մեղադրյալի կարգավիճակ ունեցող՝ վարչապետի կողմից նշանակված՝ կառույցի ղեկավար: Սասուն Միքայելյանը մեկ բառով ցրում է Փաշինյանի սիրելի «ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխություն» գեղեցիկ, բայց մարդկանց ոչինչ չտված արտահայտությունը: 

Ինչ վերաբերում է տնակում ապրողներին ու նրանց կողմից «Քաղաքացու օրը» նշելուն, ապա այստեղ ևս Միքայելյանը խոստովանում է, որ մարդիկ, հոգնած լինելով նախորդների կողմից անընդհատ թալանվելուց, կեղեքվելուց և վերջապես խարխուլ պատերի մեջ ու սոված ապրելուց, իրենց բերել են իշխանության: Ու յուրաքանչյուրը փողոց է դուրս եկել ոչ թե կոնկրետ անհատի իշխանություն տալու, այլ արժանապատիվ կյանք ունենալու՝ գոնե սեփական տան ամուր պատեր ունենալու, ոչ թե փողոցում տարին մեկ օր խորոված կամ կարտոֆիլ ուտելու համար: 

Ու ծնողը, ում անչափահաս երեխայի գլխին ամեն գիշեր փլվելու վտանգն է կախված, չի կարող հանգիստ խղճով դուրս գալ Նիկոլ Փաշինյանի ու Սասուն Միքայելյանի պաշտոն ու «թոթոլ» աշխատավարձ ստանալը տոնել: Որքան էլ աղքատությունը գլխում հաղթահարած լինի: 

Իսկ հիմա արդեն Միքայելյանը չինովնիկ է, որդուն նույնպես փափուկ աթոռի է տեղավորել, կարելի է վայելել իշխանության քաղցրությունը, ու թքած, թե իրեն աթոռի հասցրածները սոված չեն քնում, կարևորը մի շամփուր խորովածն է ու կարտոֆիլը...

NEWSPRESS.am