Շրի-Լանկայում ահազանգ է ստացվել, որ կինոթատրոնի մոտ ռումբ կա (տեսանյութ)
Շրի-Լանկայի ոստիկանությունն այսօր առավոտյան տեղեկատվություն է ստացել, որ «Սավո» կինոթատրոնի մոտ կասկածելի մոտոցիկլ է կայանած, որի վրա, կարծես թե, պայթուցիկ սարք է տեղադրված:
Դեպքի վայր ժամանած ականազերծողները պայթեցրել են կասկածելի մոտոցիկլը, սակայն, հետո պարզվել է, որ ոչ մի պայթուցիկ սարք ամրացված չի եղել մոտոցիկլին: Դեռևս անհայտ է, թե ում է այն պատկանել:
Հիշեցնենք, որ Շրի-Լանկայում տեղի ունեցած մի շարք պայթյունների հետևանքով 321 մարդ է զոհվել, ավելի քան 500-ը վիրավոր է: Ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: