Երկրաշարժ Մարս մոլորակում․ գիտնականներն առաջին անգամ կարողացել են ֆիքսել երկրաշարժի ձայները (տեսանյութ)
Առաջին անգամ գիտնականները կարողացել են ֆիքսել Մարս մոլորակի վրա տեղի ունեցած երկրաշարժի ձայները։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից:
Երկրաշարժի ձայնը կարողացել են ֆիքսել ֆրանսիական CNES տիեզերական ընկերության աշխատակիցները։ Երկրաշարժը գրանցվել է ապրիլի 6-ին։
Ընդգծենք, որ ֆրանսիական տիեզերագիտական այս ընկերությունը գործում է ամերիկյան ընկերության հետ մեկտեղ։