Տաք օդային հոսանքների ներթափանցումը արդեն սկսվել է. Սուրենյան
Տաք օդային հոսանքների ներթափանցումը արդեն սկսվել է։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
«Այսօր 16։00-ին երեկվա նույն ժամի հետ համեմատ օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում բարձրացել է 4-5 աստիճանով»,- գրել է Սուրենյանը։