Տարօրինակ դեպք՝ Սիդնեյում. ոստիկանները գտել ու վերադարձրել են տղամարդու առնետին
Սիդնեյի ոստիկանությունը 59-ամյա անտուն տղամարդուն է վերադարձրել նրա ձեռնասուն առնետին, որը մի քանի օր կորած էր համարվում: Լյուսի անունով առնետն ապրում է անտուն տղամարդու հետ՝ ստվարաթղթե արկղում:
Սակայն մի օր առնետն արկղից հեռացել էր առանց իր տիրոջ գիտության: Տղամարդն իր կորստի մասին գրել էր մեծ պաստառի վրա և ցույց էր տալիս անցորդներին՝ հուսալով, որ կգտնի իր առնետին:
Տղամարդու հայտարարությունը այնքան էր հուզել տեղացիներին, որ նրանք առնետի կորստի մասին տեղեկությունը տարածել էին համացանցում: Կարճ ժամանակ անց տեղի ոստիկանությունը գտել ու տիրոջն էր վերադարձրել առնետին: