«Նոր Ալիք-2019»-ին Հայաստանը կներկայացնի Տյոմը (տեսանյութ)
«X- Factor» նախագծից հայտնի դարձած Արտյոմ Հակոբյանը՝ Տյոմը, ֆեյսբուքյան իր էջում տեսաուղերձ է հղել, որում տեղեկացրել է, որ այս օրերին Մոսկվայում է:
Նա նշել է, որ ծանր օրեր է ունեցել, որովհետև մասնակցում էր «Նոր ալիք» միջազգային մրցույթի կիսաեզրափակչին:
«Մրցում էինք շատերս, բայց ընտրվեցի ես, և այս տարի Հայաստանը «Նոր ալիք» միջազգային մրցույթում ներկայացնում եմ ես: Հետևեք ինձ, անխնա տարածեք, ես ունեմ ձեր աջակցության կարիքը»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ մրցույթը կկայանա ամռան վերջին Սոչի քաղաքում: