Ես՝ Վարդան Ղուկասյանս, անհավատս, կանգնում եմ Հայ Առաքելական եկեղեցու կողքին
Ստոլտենբերգը զգուշացրել է ԱրևմուտքինՆԱՏՕ-ն օգնություն է խնդրում ԷրդողանիցՊայմանագրային զինծառայողները միացան Կիրանցի պայքարին (տեսանյութ) Շոյգուն խոսել է ռազմական անվտանգության նոր սպառնալիքների մասինԿիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը Սահմանամերձ 20 բժշկական կազմակերպություններ ստացել են համակարգիչներ․ ԱՆ Տավուշում պայքարին են միացել Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Չինաստանը ՆԱՏՕ-ին մեղադրում է Ուկրաինայի պատերազմի մեջԱրարատն ու Վանը չպարզեցին հաղթողին Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվել է «Ժողովու'րդ, լուսաձայնային նռնա՞կ էր նետվածը», «ժողովրդի մատերին ա կպել, վնաս ա տվել». ակցիա (տեսանյութ) Ադրբեջանին է փոխանցվում ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ Գուցե պատճառն այն է, որ լուսաբանե՞լ եմ Ոսկեպարի դեպքերը․ Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը Բրավո քեզ, կիրանցի՛, դու չարին հաղթեցիր, քո հաղթանակների մասին դեռ երկար են խոսելու․ Բագրատ Սրբազան Բերետավորներն անցան հարձակման, Կիրանցում գերլարված իրավիճակ է (տեսանյութ) Ժողովու'րդ, քանի՞ անգամ եք ուզում խաբվել, գործընթացը ապօրինի է, օրենքներին հակառակ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Կիրանցում վիճակը լարված է. բախումներ են քաղաքացիների և ոստիկանների միջև․ այստեղ են բերետավորները ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻ պաշտպանը զսպվածության կոչ է անում Փաշինյանը բռնահանված արցախցիների բնակարանային ապահովման ծրագրերն է քննարկել Ընտիր եմ, չտեսնված, շնորհակալ եմ բոլորիդ․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից (տեսանյութ) Բացի Փաշինյանից և Ալիևից աշխարհում չկա մեկը, ով ասում է՝ Տավուշի տարածքները ՀՀ-ինը չեն․ Թովմասյան (տեսանյութ) Սուրեն Պետրոսյանի նկատմամբ քաղաքական հետապնդում են իրականացնում, հանցակազմ չկա, չեն լռեցնելու (տեսանյութ) Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանը ազատ է արձակվում․ ՈՒՂԻՂԳեղարքունիքում և Կոտայքում հարկադիր քարաթափման աշխատանքներ են կատարել Ամերիկացիները պատրաստում են Ուկրաինային օգնության ամենամեծ փաթեթներից մեկըԿոտայքում՝ հյուրանոցում, հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է Մոմավառություն՝ ի հիշատակ Փաշինյանի շարասյան կողմից վթարի ենթարկված Սոնա Մնացականյանի․ ՈՒՂԻՂԵԱՏՄ-ն ՀՆԱ-ի աճով նկատելիորեն առաջ է Եվրամիությունից․ Միշուստին Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Ոստիկանների բազմություն են հավաքել Սոնայի զոհվելու վայրում Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը (տեսանյութ)
Տավուշում սահմանային 28 սյուն է տեղադրվել, կատարվել է նախատեսված աշխատանքների մոտ 35 %-ը
ԵՄ դեսպանի հետ հանդիպմանը մատնանշեցինք Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների խնդիրը Պետական դավաճանություն կատարելու համար հետախուզվում են Վահան Մարտիրոսյանը և Սյուզան Ջաղինյանը Դատախազության համագործակցությունը ԵՄ-ի և ԵԽ-ի հետ վերջին տարիներին թևակոխել է զարգացման նոր փուլ Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 95 դեպքՍտամբուլում դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել 2022 թվականի նոյեմբերին ահաբեկչություն կատարելու համար մեղադրվող կնոջըՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս ՄարագոսինՀնարավորություն՝ աշխատանք փնտրողների և գործատուների համարԱյս փուլում, երբ համախմբման խնդիրը շատ սուր է, ես դեմ եմ «իսկ ինչ էր անում էնինչը 2018-ին» տիպի «սանրերին». ՎրթանեսյանՎահագն Խաչատուրյանն ընդունել է Սոցապնախարարին Հողի հետ խլում են անմահացած որդիներին․ զոհվածի հայր
«Բռնությունով կեթաս, կիմանաս` ինչ ես արել, ոստիկանության ծառայողին էդքան դուխով տղա ես, որ կարաս բրդե՞ս». միջադեպ` պարեկային ծառայողի և քաղաքացու միջև (տեսանյութ)
Ոստիկանները բիրտ ուժի գործադրմամբ բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին և այլ ցուցարարների (տեսանյութ)
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են ՈՒՂԻՂ. Քաղաքացիները փակել են Երևան-Սևան մայրուղու Հրազդանի հատվածը, լարված իրավիճակ է
Միջազգային

Պարզվում է՝ Բաքվում ամեն բան չէ, որ հիանալի է

Մինչ Բաքուն ամեն առիթի ռազմատենչ բառապաշարով հայտարարում է, որ հետ է վերադարձնելու իր «կորցրած տարածքները», ներառյալ՝ Արցախը, պարզվում է, որ բուն Ադրբեջանում վիճակն այնքան էլ լավ չէ, և ռազմատենչ բառապաշարի խստացումը ուղիղ համեմատական է ներքին վիճակի վատացմանը։ Ամեն ինչ սկսվեց մի քանի տարի առաջ, երբ նավթի համաշխարհային գնի վայրիվերումները հարվածեցին նաև Ադրբեջանի տնտեսությանը։ Մանաթը արժեզրկվեց ավելի քան իր արժեքի կեսով, բարեկեցության մակարդակն ընկավ։ 

Իհարկե, Իլհամ Ալիևի վարչակազմը փորձեց իրավիճակի կայունությունը պահպանել արդեն կուտակած արտարժութային միջոցները բորսա նետելով և ինտերվենցիաներ անելով, մանաթի փոխարժեքը պահպանելու համար գոնե ինչ որ հաստատուն մակարդակում, սակայն պարզ էր, որ այդկերպ երկար հնարավոր չէր լինելու շարունակել, իսկ արտարժույթ պետք է խնայվեր, քանի որ ամեն դեպքում «նավթային պատերազմները» ընդհանուր աշխարհաքաղաքական վերադասավորումների ներկա փուլի բաղկացուցիչն են և մնայուն են լինելու գոնե մի տասնամյակ, ու պատահական երևույթ չեն ամենևին։ Սրան հաջորդեց արդեն ադրբեջանական բյուջեում ռազմական բաղադրիչի նկատելի կրճատումները։ Այն ոգևորվածությունը, որը կար 2010-ականների սկզբներին և 2000-ականների վերջերին, երբ տարեկան միանգամից 4-5 միլիարդ դոլար  կարելի էր նետել սպառազինություններ գնելուն և դրանով ներքին լսարանի ռազմատենչ զգացողություններին հագուրդ տալ, այլևս, կարելի է ասել, որ չէր կարողանում աշխատել։

Ամեն դեպքում, պետությունն ուներ սոցիալական պարտավորություններ իր քաղաքացիների հանդեպ և որոշվեց տնտեսումների անցնել։ Հաջորդ ցուցիչը, որն ակամա մատնեց Ադրբեջանում սոցիալ-տնտեսական վիճակի ոչ այնքան բարվոք լինելու մասին, գնաճն էր։ Նույնիսկ պաշտոնական թվանկարված վիճակագրությունը չկարողացավ կոծկել դա։ Հատկապես, որ գնաճի հետ կապված, բարեկեցության անկման հետ կապված՝ առանձին քաղաքներում եղան բողոքի ցույցեր, ժողովրդական հուզումներ, որոնք բավական մեծ ջանքերի գնով կարողացավ Ալիևի վարչակազմը զսպել։ Ադրբեջանն առհասարակ բավական բարդ պետություն է, որքան էլ կողքից կարող է թվալ, թե այնտեղ ամեն ինչ պարզ է ու հստակ։ Կլանային համակարգ, տարբեր թայֆաներ, մոնոպոլիաներ, միջկլանային և միջթայֆայական հարաբարություններ ու դրանց պարզում, էթնիկ խայտաբղետություն, որոնք նաև ձգտում են ինքնորոշման, սրան գումարած՝ գրեթե բռնապետական վարչակազմ, արտաքին ճնշումներ։

Այս ամբողջը ադրբեջանական իրականության բաղկացուցիչներն են, որոնք տասնամյակներով գոյություն ունենալով, արմատակալել են ու ձևավորել յուրատեսակ կոնգլոմերատ, որտեղ գործում են սեփական օրենքներն ու պայմանավորվածությունները։ Եվ ահա նավթադոլարներով հավասարակշռություն պահվող այս երկրում երբ նվազում են այդ դոլարները, զուգահեռ՝ ավելանում արտաքին ճնշումը՝ համադրած պատերազմում պարտվածի հոգեբանական դժվարությունների հետ, որոնք ունեն հատկապես իշխող կլանն իր արբանյակներով, պարզվում է մի պատկեր, որտեղ ռազմատենչ բառապաշարի օգտագործումը ներքին սպառման լսարանի համար միակ աշխատող զենքն է դառնում ու նաև ուշադրություն շեղելու միջոցը։ Բանն այն է, որ հիմնականում ԵՄ և այլ միջազգային կառույցների ճնշման տակ, Ալիևի վարչակազմը ստիպված եղավ գնալ զիջումների, ազատ արձակելով Իլհամ Ալիևի հիմնական ախոյան Իլգար Մամեդովին։

Վերջին ճնշման արդյունքում բլոգեր Մեհման Հուսեյնովը ոչ միայն ազատ արձակվեց, այլ նաև նրան արտոնվեց դուրս գալ երկրից։ Իսկ ահա այս տարվա մարտին, Ալիևի վարչակազմը որոշեց գնալ մի քայլի, որը էլի կարելի է համարել միջանկյալ լուծում․ դարձելիության հետ խնդրահարույց հարցեր ունեցող վարկերի մի մասը որոշվեց պարզապես դուրս գրել, ասել է, թե՝ թեթևացնել բնակչության վարկային բեռը, մեղմել սոցիալական լարվածությունն ու դժգոհությունը, որը օր օրի հասունանում է և գոնե Բաքվի «Դիքլաշ» առևտրի կենտրոնի հրդեհի դեպքից և դրան հաջորդած զարգացումներից ելնելով, կարող է արագորեն վերափոխվել քաղաքական դժգոհության և վերաճել արդեն իշխանափոխության կամ իսկական հեղափոխության, հանգամանք, որ լավ հասկանում են Բաքվում, դրա համար էլ հրդեհից հետո, հենց եղան ցույցեր և հնչեցին քաղաքական բնույթի պահանջներ՝ իշխանությունն արագ արձագանքեց և սկսեց առևտրականների կորուստները փոխհատուցել։

NEWSPRESS.am