Ասում են՝ գյուղատնտեսությունից չեք խոսում, տո ես լավ եմ խոսում եմ, բա դո՞ւք ինչ եք արել. Ծառուկյան (տեսանյութ)
Էսօր ասում են՝ գյուղատնտեսությունից խի՞ չեք խոսում. տո ես լավ էլ խոսում եմ, հլա ասեք, տեսնեմ՝ ի՞նչ եք արել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 19-ին, ԱԺ ելույթի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
«Վարուցանքը սկսել է, ժողովուրդը ոչ սոլյարկա ունի, ոչ դեղորայք ունի, ոչ սերմ ունի: Մարդիկ էսօր գալիս, ասում են՝ պարոն Ծառուկյան, մեզ հետ պայմանագիր են կապել ջրային կոմիտեից, որ էսքան փող պետք է վճարես, բայց եթե ջուրը չտվեցինք չորացավ, մենք պատասխանատու չենք:
Հիմա եթե մարդը վճարում է, եկավ բերքի սեզոնը, որ պետք է հավաքի, ջուր չեն տալիս, բերքը չորացավ, դեռ պետք է տույժ տուգանք էլ վճարի: Էս տարի սելիտրա բաժանե՞լ եք ժողովրդին, սոլյարկա տվե՞լ եք, սերմացու տվե՞լ եք»,- իր հարցը մեծամասնությանն ուղղեց Ծառուկյանը:
Մանրամասները՝ տեսանյութում