Լոնդոնում բերման է ենթարկվել մոտ 500 բնապահպան
Լոնդոնի ոստիկանությունը բերման է ենթարկել շուրջ 500 բնապահպան ակտիվիստի, ովքեր ընդդեմ էկոլոգիական ճգնաժամի ցույցի մասնակիցներ էին:
Բնապահպաններն արդեն մեկ շաբաթ է պարբերաբար փակում են Լոնդոնի տարբեր փողոցներ ու կամուրջներ: Վերջիններիս գործողությունների հետևանքով քաղաքի տարբեր հատվածներում մեծ խցանումներ են առաջանում:
Հայտնի է, որ այսօր բնապահպան ակտիվիստները ծրագրել են փակել դեպի Հիդրոու միջազգային օդանավակայան տանող ճանապարհը: