Արարատն ու Վանը չպարզեցին հաղթողին Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվել է «Ժողովու'րդ, լուսաձայնային նռնա՞կ էր նետվածը», «ժողովրդի մատերին ա կպել, վնաս ա տվել». ակցիա (տեսանյութ) Ադրբեջանին է փոխանցվում ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ Գուցե պատճառն այն է, որ լուսաբանե՞լ եմ Ոսկեպարի դեպքերը․ Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը Բրավո քեզ, կիրանցի՛, դու չարին հաղթեցիր, քո հաղթանակների մասին դեռ երկար են խոսելու․ Բագրատ Սրբազան Բերետավորներն անցան հարձակման, Կիրանցում գերլարված իրավիճակ է (տեսանյութ) Ժողովու'րդ, քանի՞ անգամ եք ուզում խաբվել, գործընթացը ապօրինի է, օրենքներին հակառակ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Կիրանցում վիճակը լարված է. բախումներ են քաղաքացիների և ոստիկանների միջև․ այստեղ են բերետավորները ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻ պաշտպանը զսպվածության կոչ է անում Փաշինյանը բռնահանված արցախցիների բնակարանային ապահովման ծրագրերն է քննարկել Ընտիր եմ, չտեսնված, շնորհակալ եմ բոլորիդ․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից (տեսանյութ) Բացի Փաշինյանից և Ալիևից աշխարհում չկա մեկը, ով ասում է՝ Տավուշի տարածքները ՀՀ-ինը չեն․ Թովմասյան (տեսանյութ) Սուրեն Պետրոսյանի նկատմամբ քաղաքական հետապնդում են իրականացնում, հանցակազմ չկա, չեն լռեցնելու (տեսանյութ) Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանը ազատ է արձակվում․ ՈՒՂԻՂԳեղարքունիքում և Կոտայքում հարկադիր քարաթափման աշխատանքներ են կատարել Ամերիկացիները պատրաստում են Ուկրաինային օգնության ամենամեծ փաթեթներից մեկըԿոտայքում՝ հյուրանոցում, հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է Մոմավառություն՝ ի հիշատակ Փաշինյանի շարասյան կողմից վթարի ենթարկված Սոնա Մնացականյանի․ ՈՒՂԻՂԵԱՏՄ-ն ՀՆԱ-ի աճով նկատելիորեն առաջ է Եվրամիությունից․ Միշուստին Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Ոստիկանների բազմություն են հավաքել Սոնայի զոհվելու վայրում Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը (տեսանյութ)
Տավուշում սահմանային 28 սյուն է տեղադրվել, կատարվել է նախատեսված աշխատանքների մոտ 35 %-ը
ԵՄ դեսպանի հետ հանդիպմանը մատնանշեցինք Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների խնդիրը Պետական դավաճանություն կատարելու համար հետախուզվում են Վահան Մարտիրոսյանը և Սյուզան Ջաղինյանը Դատախազության համագործակցությունը ԵՄ-ի և ԵԽ-ի հետ վերջին տարիներին թևակոխել է զարգացման նոր փուլ Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 95 դեպքՍտամբուլում դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել 2022 թվականի նոյեմբերին ահաբեկչություն կատարելու համար մեղադրվող կնոջըՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս ՄարագոսինՀնարավորություն՝ աշխատանք փնտրողների և գործատուների համարԱյս փուլում, երբ համախմբման խնդիրը շատ սուր է, ես դեմ եմ «իսկ ինչ էր անում էնինչը 2018-ին» տիպի «սանրերին». ՎրթանեսյանՎահագն Խաչատուրյանն ընդունել է Սոցապնախարարին Հողի հետ խլում են անմահացած որդիներին․ զոհվածի հայր
«Բռնությունով կեթաս, կիմանաս` ինչ ես արել, ոստիկանության ծառայողին էդքան դուխով տղա ես, որ կարաս բրդե՞ս». միջադեպ` պարեկային ծառայողի և քաղաքացու միջև (տեսանյութ)
Ոստիկանները բիրտ ուժի գործադրմամբ բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին և այլ ցուցարարների (տեսանյութ)
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են ՈՒՂԻՂ. Քաղաքացիները փակել են Երևան-Սևան մայրուղու Հրազդանի հատվածը, լարված իրավիճակ է Ապրիլի 26-ից ստացած հայտերը չեն դիտարկվելու. «Հայաստան-Արցախ» համահայկական ֆորումի կազմկոմիտե Դադարեցնել թշնամու հետ բանակցությունները, դուրս գալ փողոց, կազմակերպել գործադուլներ․ «Կամք»Նիկո՛լ, դու ճիշտ չես, դու սխալ ես. ակցիա կառավարության դիմաց (տեսանյութ)ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնիցԱդրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբեք ավելի մեծ չեն եղել․ Օլաֆ ՇոլցԴու վաստակել ես այս հաջողությունը, վայելի՛ր պահը. Յուրա Մովսիսյանը շնորհավորել է Հենրիխ ՄխիթարյանինՏարածաշրջանում թիվ 1 խաղաղություն հաստատողը Ռուսաստանի Դաշնությունն է. ԱԺ–ի դիմաց բողոքի ակցիա է (տեսանյութ)Բրիտանացիները պատրաստվում են թագավորի մահվանը
Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ պատգամավոր
Վազող տողեր

Սերժ Սարգսյանը մի շատ խելացի բան էր արել. Մարինա Խաչատրյանի խորհուրդները՝ Նիկոլ Փաշինյանին

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախկին անդամ, Երևանի ավագանու նախկին անդամ, ներյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Պարո՛ն Փաշինյան, ճիշտ կլիներ, եթե Դուք երբեմն դուրս գայիք Ձեզ շրջապատող փափկամազիկ անձանց շրջապատից և ականջալուր լինեիք ժողովրդի ձայնին։ Այդ ձայնը միշտ չէ, որ հաճելի է հնչում․ հաճախ այն քննադատող է, անարգող, արհամարհող, սպառնացող։ Բայց դա է իրականությունից չկտրվելու միակ ուղին։

Ինչևէ, գանք ներկա իրավիճակին։ Գիտե՞ք՝ նորմալ է, որ ես Ձեզ ընդունում եմ որպես փողով հոդված գրող լրագրողի, և ոչ մի կոպեկ ավելի։ Բայց նորմալ չէ, երբ Ձեր արևով երդվող մանկաթրաշնե՛րը Ձեզ չեն հարգում, Ձեր մասին խոսում են միայն անունը նշելով, հանրայնորեն լեզվին են տալիս, այլ ոչ հակափաստարկներ ներկայացնում։

Նվազագույնը տարօրինակ են նաև լուրերն այն մասին, որ ԱԺ սորոսի խմբակը եկել էր Ձեզ մոտ ռազբորկայի։ Իսկ կապտամազիկ աչոնիկին, 130 հազար դոլարանոց Սաքունցին (կներեք, ազգանունը մի տեսակ վատ հնչեց), իշխանությանը ցեմենտով կպած Կարաբինային ու բռնաբարված տրանսգենդերին բերե՞լ էին հետները։ Պարոն Փաշինյան, այս ի՞նչ կադրեր եք կապել մեր պետության վզին։ Մեկը մեկից տարօրինակ, գործ տվող ու թալանչի։ Ամեն օր մի «հետաքրքիր» պատմության մեջ եք հայտնվում թե՛ Ձեր կադրերի, թե՛ Ձեր ընտանիքի և թե՛ Ձեր անձի կիքսերի շնորհիվ։

Գիտե՞ք՝ ինչու եմ բարձրաձանում այս ամենը, որովհետև մեր երկիրը քանդում եք Ձեր չմտածված կամ մտածված ու հանցավոր «քայլերով»։ Բոլորիս համար էլ պարզ է, որ այս ամենը երկար չի տևելու։ Ու հետո քանդված «ավերակների» վրա երկիր կառուցելը շատ դժվար է լինելու։ Դժվար, բայց ոչ անհնարին։ Դուք գիտեք իմ վերաբերմունքն անցած ռեժիմին։ Բայց Սերժ Սարգսյանը մի շատ խելացի բան էր արել, նա իրեն շրջապատել էր շատ գրագետ ու խորամանկ կադրերով, ովքեր էլի քանդում էին մեր երկիրը, բայց ամեն ստից բանից չէին բռնվում։ Չեմ ասում՝ Ձեզ շրջապատեք աղվեսներով ու գայլերով, բայց դե ոչխարներն ու շները լրիվ խայտառակություն են։ Անցել են ժամանակները, երբ ազգովի ասում էին՝ չորս ոտքը լավ է, երկու ոտքը՝ վատ։ Հասկանում եմ՝ Ձեր ողջ կյանքի ընթացքում ինչ տեսել ու գնահատել եք, դա էլ ուզում եք դարձնել գնահատելի մեր ազգի համար։ Դուք կրկին մոռանում եք, որ մենք միամիտ, բայց խելացի ազգ ենք։ Մեկ էլ, մի տարի երկու ամսից ավել սպասել չենք սիրում։ Ձեր շուրջը հավաքեք խելացի, կրթված, աշխատող, տեսած ու պետականամետ մարդկանց։ Չէ՛, ինձ մի հավաքեք Ձեր շուրջը․ ես Ձեզ հետ աշխատել չեմ ցանկանում և չեմ կարողանա։ Ես չափից շատ եմ գնահատում իմ ազատությունն ու անկախությունը` Ձեր դեմքն ամեն օր տեսնելու համար։

Պարո՛ն Փաշինյան, այո՛, կոշտ եմ, չեմ ընկնում ձևականությունների հետևից։ Եվ գիտեք ինչո՞ւ։ Իմ մասնագիտությունն է ինձ սովորեցրել հիվանդության դեմ պայքարելիս լինել սառնասիրտ, չհուզվել, չընկճվել, չսեթևեթել ու պայքարել մինչև վերջ, պայքարել մահվան աչքերի մեջ նայելով, ու հաճախ` հաղթել։ Եվ այստեղ էլ ես պարտվելու մտադրություն չունեմ։ Լինի Ձեր օգնությամբ, թե առանց Ձեզ։ Հնարավոր չէ բուժել հիվանդին, եթե նա չի ցանկանում բուժվել։ Նույնը կարելի է ասել պետության կառավարման համակարգի մասին։ Եթե իշխանությունը չի գիտակցում իրեն կլանած հիվանդությունն ու չի լսում բժշկի (այս դեպքում` ժողովրդի) ձայնը` նա մատնված է ձախողման և մահվան։ Իհարկե, մեկ-մեկ լինում է հարկադրական բուժում, բայց դա հիմնականում հարբեցողների, թմրամոլների և ագրեսիվ հոգեկան հիվանդների պարագայում։ Կարծես թե այս հիվանդությունների ախտանիշներն սկսել են ակտիվորեն նշմարվել Ձեր ղեկավարած ուժի շարքերում։ Զգո՛ն եղեք։ Մեր երկիրը քանդողները չեն ներվելու, անգամ եթե նրանց որոշակի օրգաններն ուտելու համար հերթ կանգնողներ են եղել ու մանրից ցրվել, մաղվել են, կամ` համը չեն հավանել»։