Դավիթ Սանասարյանը նոր հայտարարություն է արել
ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ այն վերնագրելով՝ «Խորհուրդ ու խնդրանք»:
«Հիմա պղտոր ջրում ձուկ բռնողների մի մեծ բանակ կա. նախկին իշխանության քարոզիչներն, իբր ինձ պաշտպանելով, փորձում են իշխանությանը թուլացնելու իրենց մարմաջը բավարարել։ Բոլոր դեպքերում տեղեկատվական տարատեսակ տարափի պայմաններում մի պահ կանգ առեք և հիշեք, որ պետական շահը գլխավորն է։
Սիրելիներ ջան, գոտեպնդված ու միևնույն ժամանակ համեստացած եմ ձեր մեծ վստահության մթնոլորտում։
Հ.Գ. Քենեդու սպանության մեջ ինձ կասկածնելն ավելի հիմնավոր կլիներ, քան կոռուպցիայի հետ կապ ունենալը։
Սիրում եմ բոլորիդ»,- ասված է Սանասարյանի գրառման մեջ: