Ես՝ Վարդան Ղուկասյանս, անհավատս, կանգնում եմ Հայ Առաքելական եկեղեցու կողքին
Ստոլտենբերգը զգուշացրել է ԱրևմուտքինՆԱՏՕ-ն օգնություն է խնդրում ԷրդողանիցՊայմանագրային զինծառայողները միացան Կիրանցի պայքարին (տեսանյութ) Շոյգուն խոսել է ռազմական անվտանգության նոր սպառնալիքների մասինԿիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը Սահմանամերձ 20 բժշկական կազմակերպություններ ստացել են համակարգիչներ․ ԱՆ Տավուշում պայքարին են միացել Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Չինաստանը ՆԱՏՕ-ին մեղադրում է Ուկրաինայի պատերազմի մեջԱրարատն ու Վանը չպարզեցին հաղթողին Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվել է «Ժողովու'րդ, լուսաձայնային նռնա՞կ էր նետվածը», «ժողովրդի մատերին ա կպել, վնաս ա տվել». ակցիա (տեսանյութ) Ադրբեջանին է փոխանցվում ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ Գուցե պատճառն այն է, որ լուսաբանե՞լ եմ Ոսկեպարի դեպքերը․ Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը Բրավո քեզ, կիրանցի՛, դու չարին հաղթեցիր, քո հաղթանակների մասին դեռ երկար են խոսելու․ Բագրատ Սրբազան Բերետավորներն անցան հարձակման, Կիրանցում գերլարված իրավիճակ է (տեսանյութ) Ժողովու'րդ, քանի՞ անգամ եք ուզում խաբվել, գործընթացը ապօրինի է, օրենքներին հակառակ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Կիրանցում վիճակը լարված է. բախումներ են քաղաքացիների և ոստիկանների միջև․ այստեղ են բերետավորները ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻ պաշտպանը զսպվածության կոչ է անում Փաշինյանը բռնահանված արցախցիների բնակարանային ապահովման ծրագրերն է քննարկել Ընտիր եմ, չտեսնված, շնորհակալ եմ բոլորիդ․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից (տեսանյութ) Բացի Փաշինյանից և Ալիևից աշխարհում չկա մեկը, ով ասում է՝ Տավուշի տարածքները ՀՀ-ինը չեն․ Թովմասյան (տեսանյութ) Սուրեն Պետրոսյանի նկատմամբ քաղաքական հետապնդում են իրականացնում, հանցակազմ չկա, չեն լռեցնելու (տեսանյութ) Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանը ազատ է արձակվում․ ՈՒՂԻՂԳեղարքունիքում և Կոտայքում հարկադիր քարաթափման աշխատանքներ են կատարել Ամերիկացիները պատրաստում են Ուկրաինային օգնության ամենամեծ փաթեթներից մեկըԿոտայքում՝ հյուրանոցում, հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է Մոմավառություն՝ ի հիշատակ Փաշինյանի շարասյան կողմից վթարի ենթարկված Սոնա Մնացականյանի․ ՈՒՂԻՂԵԱՏՄ-ն ՀՆԱ-ի աճով նկատելիորեն առաջ է Եվրամիությունից․ Միշուստին Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Ոստիկանների բազմություն են հավաքել Սոնայի զոհվելու վայրում Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը (տեսանյութ)
Տավուշում սահմանային 28 սյուն է տեղադրվել, կատարվել է նախատեսված աշխատանքների մոտ 35 %-ը
ԵՄ դեսպանի հետ հանդիպմանը մատնանշեցինք Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների խնդիրը Պետական դավաճանություն կատարելու համար հետախուզվում են Վահան Մարտիրոսյանը և Սյուզան Ջաղինյանը Դատախազության համագործակցությունը ԵՄ-ի և ԵԽ-ի հետ վերջին տարիներին թևակոխել է զարգացման նոր փուլ Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 95 դեպքՍտամբուլում դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել 2022 թվականի նոյեմբերին ահաբեկչություն կատարելու համար մեղադրվող կնոջըՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս ՄարագոսինՀնարավորություն՝ աշխատանք փնտրողների և գործատուների համարԱյս փուլում, երբ համախմբման խնդիրը շատ սուր է, ես դեմ եմ «իսկ ինչ էր անում էնինչը 2018-ին» տիպի «սանրերին». ՎրթանեսյանՎահագն Խաչատուրյանն ընդունել է Սոցապնախարարին Հողի հետ խլում են անմահացած որդիներին․ զոհվածի հայր
«Բռնությունով կեթաս, կիմանաս` ինչ ես արել, ոստիկանության ծառայողին էդքան դուխով տղա ես, որ կարաս բրդե՞ս». միջադեպ` պարեկային ծառայողի և քաղաքացու միջև (տեսանյութ)
Ոստիկանները բիրտ ուժի գործադրմամբ բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին և այլ ցուցարարների (տեսանյութ)
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են ՈՒՂԻՂ. Քաղաքացիները փակել են Երևան-Սևան մայրուղու Հրազդանի հատվածը, լարված իրավիճակ է

Պայքար Կովկասյան խաղաղարարի տիտղոսի համար. թիրախում Արցախն է

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների նոր հանդիպումը կարող է տեղի ունենալ Միացյալ Նահանգներում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը, մանրամասնելով, որ հրավերը՝ միասին քննարկելու Ղարաբաղյան հակամարտությունը, եկել է ԱՄՆ Պետդեպարտամենտից, որը ամերիկյան կառավարական համակարգում արտաքին քաղաքական գերատեսչության գործառույթներն իրականացնող մարմինն է։ Մինչ այս, երեկ Մոսկվայում Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն է պատասխանել լրագրողների հարցերին, որի ընթացքում բավական ընդարձակ կերպով ներկայացրել է ղարաբաղյան կարգավորման օրակարգով Մոսկվայում տեղի ունեցած՝ Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը, որին մասնակցել է նաև ինքը և միջազգային միջնորդները ի դեմս ԵԱՀԿ ՄԽ եռանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի։

Լավրովը նշել է, որ իրենք հիմա աշխատում են այն առաջարկների վրա, որոնք ներկայացվել էին Դմիտրի Մեդվեդևի կողմից, 2016-ին։ Այս մասին, ի դեպ, հայտարարել էր նաև Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը՝ ավելի վաղ։ Եվ ահա այդ առաջարկները հիմնված են երեք հիմնական սկզբունքի վրա՝ ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ժողովուրդների ինքնորոշման իրավունք։ Ըստ ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի, կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերվել են մարդասիրական միջոցառումների և գործողությունների հետ կապված, իսկ առանցքային հարցերում պայմանավորվածությունների ձեռք բերումից խոսելը դեռևս վաղ է։ Եվ ահա, դեռևս այս լուրը չմարսած, բավական հետաքրքիր ինֆորմացիոն արտահոսք է իրականացնում Ադրբեջանի ԱԳ նախարարը, այս անգամ էլ հայտարարելով, որ Ղարաբաղյան հարցը քննարկելու համար հրավեր է եկել Միացյալ Նահանգներից։

Սա, ինչ խոսք, շատ հետաքրքիր է, որովհետև արդեն վստահաբար կարելի է ասել, որ Կովկասյան խաղաղարարի տիղոսի համար պայքար է սկսվել ԱՄՆ և Ռուսաստանի միջև և ինչը ամենից վտանգավորն է, թիրախում հայտնվել է Արցախը։ Պարզ ասած, Բոլթոնյան պլանի ձախողումից և կողմերի՝ Լավրովյան պլանին վերադարձից հետո, Միացյալ Նահանգները ձգտում է ամեն կերպ իր ազդեցությունը պահպանել հարցի կարգավորման գործընթացում, հասկանալով, որ Կովկասը կարևոր բանալի է աշխարհաքաղաքական նոր դարաշրջանի համար։

Այլ է հարցը՝ հանդիպումը կկայանա՞, թե՞ ոչ, հատկապես, որ Հայաստանի հանդեպ, Փաշինյանի՝ Իրան այցելությունից ու Սիրիա զորախումբ ուղարկելուց հետո, ԱՄՆ-ն որոշ վերապահումներ սկսել է ունենալ։ Եթե նույնիսկ վերցնենք այն, որ զուտ ռեալ-պոլիտիկի տեսակետից ԱՄՆ-ն պատրաստ է աչք փակել այս հարցերի վրա և երկխոսել Երևանի հետ, ապա հարց է, թե Երևանը կգնա՞ արդյոք այդ երկխոսմանը՝ առանց Մոսկվայի համաձայնության, կամ, եթե նման համարձակ քայլի գնա, անտեսելով Մոսկվայի մոտեցումը, ինչպես եղավ Վիեննայում՝ Փաշինյան-Ալիև հանդիպման ժամանակ, քանի որ Մոսկվան ընդգծված դժգոհ էր այդ հանդիպումից, որը իր տարածքից դուրս էր, ապա ո՞րը կարող է լինել դրա գինը Երևանի համար։

NEWSPRESS.am