Էդեն Ազարի «Ռեալ» տեղափոխության մասին կհայտարարվի առաջիկա օրերին. Marca
Լոնդոնի «Չելսի»-ի առաջատար Էդեն Ազարի «Ռեալ» տեղափոխության մասին կհայտարարվի առաջիկա օրերին։ Այդ մասին տեղեկանում ենք իսպանական ամենահեղինակավոր Marca սպորտային պարբերականից:
Պարբերականը նշում է, որ տրանսֆերը գրեթե կայացած է, և կողմերը հիմա համաձայնեցնում են միայն մի քանի հարց։
Հավելենք, որ օրեր առաջ էլ անգլիական սպորտային կայքերն էին ակտիվորեն գրում, որ Ազարի տեղափոխությունը գրեթե կայացել է։