Մարուքյանը Փաշինյանին առաջարկել է հետ կանչել ՏՄՊՊՀ նախագահի թեկնածությունը. նա չի համապատասխանում օրենքի պահանջներին (ֆոտո)
«Լուսավոր Հայաստան» կուսակցության և խորհրդարանական համանուն խմբկացության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ վարչապետ Փաշինյանին առաջարկել է հետ կանչել ՏՄՊՊ նախագահի թեկնածու Գեղամ Գևորգյանի թեկնածությունը։
«Սիրելի՛ քաղաքացիներ,
Քիչ առաջ իմ կողմից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին գրություն է ուղարկվել՝ կապված ՀՀ ՏՄՊՊՀ նախագահի թեկնածուի ստաժի անբավարարության հետ։
Այդ հիմքով՝ իմ կողմից առաջարկվել է հետ կանչել Գեղամ Գևորգյանի թեկնածությունը։
Գրությանը կարող եք ծանոթանալ այստեղ»: