Ամերիկուհին ցանկանում է դառնալ տիեզերքում ամենաերկար ժամանակն անցկացրած կինը
Ամերիկացի տիեզերագնաց Քրիստինա Քուքը պատրաստվում է նոր ռեկորդ սահմանել՝ դառնալով տիեզերքում ամենաերկար ժամանակն անցկացրած կին տիեզերագնացը:
Ի սկզբանե որոշված էր, որ Քուքը պետք է երկիր վերադառնար դեկտեմբերին, սակայն ՆԱՍԱ-ն որոշել էր նրան տիեզերքում պահել մինչև փետրվար ամիսը:
Այդպիսով, նա տիեզերքում կանցկացնի շուրջ 329 օր: Մինչ այդ ռեկորդակիրը ռուս կին տիեզերագնաց Վալերիա Պոլկովան էր, ով տիեզերքում անց էր կացրել երկու ամիս: