ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը շրջայց է կատարել հյուսիսարևելյան սահմանագոտում (ֆոտոշարք)
Ապրիլի 15-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ, շրջայց է կատարել հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտում տեղակայված զորամասերի մարտական հենակետերում:
Այդ մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: