Միհրան Պողոսյանի գտնվելու վայրը հայտնի է. Արթուր Վանեցյան (տեսանյութ)
Միհրան Պողոսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, աշխատանքներ կկատարվեն, հետո կիմանաք: Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:
Լրագրողների ճշտող հարցին, թե հայտնի՞ է Պողոսյանի գտնվելու վայրը, Վանեցյանը դրական պատասխան տվեց:
Հիշեցնենք, որ երեկ Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացրեց, որ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը քննվող քրեական գործի շրջանականերու ներգրավվել է որպես մեղադրյալ, քննիչը միջնորդել էր նրա նկատմամբ խափանման միջոց ընտրել կալանավորումը, ինչը դատարանը բավարարել է: Այժմ Միհրան Պողոսյանը հետախուզվում է: