Իմ հերոսը գնդապետ Վանոյանն է. Շարմազանովն արխիվային տեսանյութ է հրապարակել
ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում արխիվային տեսանյութ է հրապարակել, որում խոսում է ՊՊԾ գնդի գրավման մասին և դրա մասնակիցներին համաներում ազատ արձակելու մասին: Նրա գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.
«Այսօր ՀՀ Ոստիկանության օրն է: ՀՀ ոստիկան լինելը պատիվ է, կոչում և առաքելություն:
Նորաթուխ իշխանավորները ճոխ-ճոխ ճառեր ու կենացներ կասեն:
Դրանք գրոշ չարժեն, քանի որ Փաշինյանի իշխանության օրոք ՊՊԾ գնդի դեմ ահաբեկչական գործողության մասնակիցներին կալանքից ազատեցին:
Իմ կարծիքով՝ դա Հուդայի մատնության նման մի բան էր ոստիկանության ու պետության նկատմամբ:
Իմ հերոսը գնդապետ Վանոյանն է:
Բարի ու անփորձանք ծառայություն տղերք:
Հ.Գ. Ի դեպ, վաղը Հուդայի մատնության ու դավաճանության չորեքշաբթին է:
Տեսնես՝ քանիսը գլխի կընկնեն, որ նաև իրենց օրն է:
Հ.Հ. Գ. Օտարերկրյա գործակալներից ի՞նչ կա»: