81% ձայն «ստացած» Կարգինը հիմա Երևանում 10%-ից էլ քիչ վարկանիշ ունի. Մենուա Հարությունյան
Մենուա Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ում հետ խոսում եմ բոլորը ոչ միայն դժգոհ են Կարգին Հայկոյից , այլ՝ փոշմանել են, որ էդ տեսակ մեկին ընտրել են Երևանի քաղաքապետ...
Համոզված եմ, որ ընդամենը ամիսներ առաջ 81 տոկոս ձայն «ստացած» Կարգինը հիմա Երևանում 10 տոկոսից էլ քիչ վարկանիշ ունի և էդ էլ՝ Նիկոլի խաթր...
Այ դրա համար էլ ասում էի էյֆորիայի տակ պետք չի ընտրությունների գնալ, էյֆորիայի տակ պետք չի ընտրել մեկին ՝ առանց նրա ծրագրերը լսելու, առանց հաշվի առնելու, որ էդ մեկը կապ չունի քաղաքային տնտեսության հետ , որ Նիկոլի խաթր պետք չի էդ մեկին ընտրել...
Հեռու չէ այն օրը, երբ երևանցիները կպահանջեն, իրենց սուտ խոստումներ տալով , Նիկոլի էյֆորիայով քաղաքապետ դարձած՝ էդ Կարգինի հրաժարականը...»: