Զինծառայողների հետ անցկացվել է մարտավարական-մասնագիտական պարապմունք (ֆոտո)
Մարտական իրադրության պայմաններում արագ և ճիշտ կողմնորոշվելու, ներդաշնակ գործելու, և մասնագիտական հմտությունները զարգացնելու նպատակով ապրիլի 10-ին 2-րդ զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողների հետ անցկացվել է հատուկ պատրաստության մարտավարական-մասնագիտական պարապմունք: Այդ մասին տեղեկացնում են Պաշտպանության նախարարությունից: