Սոցհարցումներ Ուկրաինայում. հարցվածների 51%-ը կընտրի Զելենսկուն
Ուկրաինայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ սոցիալական հարցումներ են անցկացվել, թե ում օգտին կքվեարկեն ընտրողները, եթե ընտրություններն այս շաբաթ անցկացվեն:
Հարցվածների 51%-ը պատասխանել է, որ կքվեարկի Վլադիմիր Զելենսկու օգտին, 21%-ը կքվեարկի Պյոտոր Պորեշենկոյի օգտին: 18%-ը պատասխանել է, որ դեռ չի կողմնորոշվել, թե ում օգտին պետք է քվեարկի, իսկ 10%-ն էլ պատասխանել է, որ չի մասնակցի ընտրություններին:
Հիշեցնենք, որ Ուկրաինայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա ապրիլի 21-ին: Իսկ մինչ այդ երկու թեկնածուները պատրաստվում են նախընտրական դեբատին, որը, ըստ նախնական տվյալների, տեղի կունենա ապրիլի 14-ին: