Մարկուս Ռեշֆորդը նոր պայմանագիր կկնքի ակումբի հետ
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը նոր պայմանագիր կկնքի ակումբի հետ: Այդ մասին տեղեկանում ենք անգլիական սպորտային կայքերից:
Ըստ կայքերի՝ անգլիացի հարձակվողի աշխատավարձը շաբաթական կկազմի մոտ 300 հազար ֆունտ ստեռլինգ և կկնքի 5-ամյա պայմանագիր:
Ընդգծենք, որ այս պայմանագրով անգլիական ակումբն ամեն կերպ կկանխի, որպեսզի առաջիկայում մի շարք այլ գրանդ ակումբներ փորձեն գնել անգլիացի հարձակվողին:
Հիշեցնենք, որ Ռեշֆորդին ցանկանում էր գնել Մադրիդի «Ռեալ»-ը: